Անհատական-հետազոտական
աշխատանք
Այլումին
(Al)
Այլումինը արծաթափայլ սպիտակ
մետաղ է: Քմիական նշանը՝ Al ,
ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154, պարբերությունը` III, խումբ` երրորդ։
Ալյումինը p–տարր է։
Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Օքսիդացման աստիճանը +3
է և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝
0.057 նմ։
Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն
երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Մոտ
3 անգամ թեթև է երկաթից և պղնձից։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։
Այլումինը ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ է։ Թթվածնի մթնոլորտում տաքացված
ալյումինն այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր: Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։
Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։
Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի տալիս, որ ալյումինը ռեակցիայի մեջ մտնի նաև ջրի
հետ։ Ա լյումինը շատ զգայուն է ալկալիների նկատմամբ։ Արդեն
սենյակային ջերմաստիճանում լուծվում է ալկալու ջրային լուծույթում՝ անջատելով ջրածին: Կիրառվում է թեթև և ամուր համաձուլվածքների ստացման, ալյումինաթերմիայի, ինչպես նաև կենցաղային
իրերի պատրաստման համար։
Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը
մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ: Ալյումինը մտնում է ահռելի քանակությամբ
հանքանյութերի բաղադրության մեջ, գլխավորությամբ ալյումոսիլիկատների և լեռնային ապարների։ Ալյումինի միացություններ
պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը։ Չնայած նրան, որ ալյումինը պարունակվում
է շատ մեծ քանակությամբ հանքանյութերում և ապարներում, բոքսիտներով հարուստ տեղանքները,
որոնք հանդիսանում են ալյումինի գործարանային ստացման հիմնական հումք, բավականին հազվադեպ
են հանդիպում։ Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում։
Մետաղների
ընդհանուր բնութագրումը
«Մետաղ» բառը ծագել
է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»: Հին դարերից արդեն մարդկությանը հայտնի է եղել յոթ մետաղ:
Մետաղները տարբեր գույների են: Արտադրության ոլորտում
դրանք պայմանականորեն բաժանվում են սև
և գունավոր մետաղների: Սովորական պայմաններում բոլոր մետաղներին, բացի
սնդիկից հատուկ է պինդ ագրեգատային վիճակը, սակայն դրանց կարծրություններն ու
հալման ջերմաստիճանները տարբեր են:
Ատոմի կառուցվածքը
Մետաղական տարրի ատոմ կազմված է դրական լիցքավորված միջուկից`
պրոտոններից և նեյտրոններից և նրա շուրջը արագ
պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։ Պրոտոնի և էլեկտրոնի լիցքերը մեծությամբ հավասար են, ատոմում նրանց
թիվը հավասար։ Մետաղական տարրերի ատոմները ունեն նվազագույն թվով վալենտային էլեկտրոններ՝
առավելապես 1 և 2, հազվադեպ՝ 3։ Թույլ վալենտային էլեկտրոնները պոկվում են ատոմից՝
մետաղի հեղուկ կամ պինդ վիճակում, և նորից միանում նրանցից որևէ մեկին։ Ինչքան մեծ է ազատ էլեկտրոնները, ավելի է արտահայտված տարրի մետաղական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների
այդ ամբողջությունը կոչում են էլեկտրոնային
գազ։
Մետաղների
դիրքը քիմիական տարրերի պարբերական համակարգում
Քիմիական
տարրերի դասակարգումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է: Օրինակ ` ալյումին (Al) և
ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած
օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
Իսկ
գերմանիում (Ge) տարրն իր հատկություններով ավելի մոտ է
ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են
որոշ մետաղական հատկություններ
Մետաղական
քիմիական կապը
Ատոմների միջև
կապն իրագործվում է դրանց էլեկտրոնների փոխազդեցությամբ, հետևաբար քիմիական կապի տեսությունը
պետք է լինի էլեկտրոնային տեսություն։ Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն
ուսմունքներից է:
Մետաղային կապը ապատեղայնացված
կապ է, գործում է ոչ թե երկու կամ իր շուրջը գտնվող մի քանի ատոմների, այլ մետաղի կտորի
բոլոր ատոմների միջև։ Մետաղային կապին բնորոշ է մետաղական բյուրեղացանցը, որի հանգույցներում
մետաղի դրական իոններն են՝ շրջապատված ազատորեն տեղաշարժվող վալենտային էլեկտրոններով։
Մետաղային կապին և մետաղային բյուրեղացանցին բնորոշ են պլաստիկությունը, լավ էլեկտրա–
և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլը։
Մետաղների ֆիզիկական
հատկությունները
Մետաղի դրական
իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապն էլ անվանում
են մետաղական:
Բյուրեղավանդակի
յուրահատուկ կառուցվածքը պայմանավորում է մետաղների կարևոր բոլոր ֆիզիկական
հատկությունները՝ գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,
խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական
փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Մետաղները
տարբեր գույնի են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև և գունավոր մետաղների: