Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, Անահիտը՝ մայրության , պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը ։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։
Հայոց դիցարանի դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, ողջախոհության և պատերազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։
Արեգակի, լույսի, մաքրության ու արդարության աստվածը Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրին է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
Դպրության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, ճամփորդների հովանավորը, նրանց օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանոր, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։
Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire