Սիրելի որդուն մահվան ճիրաններից փրկելու համարՄիսաք Մեծարենցի մայրն անկողնային հիվանդ զավակինմի թալիսման էր նվիրել։ Շուրջ 8 տասնամյակ գաղթականհայ ընտանիքի հետ աշխարհում շրջելուց հետո Մեծարենցիկյանքի վերջին օրերի լուռ ու խոսուն վկան հասել էՀայաստան` պատմելու մոր ու որդու բացառիկ սիրո իրպատմությունը։
1902 թվականին արևմտահայ հանճարեղ գրող ՄիսաքՄեծարենցն Ակնա գավառի հայրենի Բինկյան գյուղիցմեկնում է Պոլիս` Կեդրոնական վարժարանում ուսումըշարունակելու, բայց դաժան ճակատագիրն ընդհատում է ոչմիայն երիտասարդ գրողի ստեղծագործական ծրագրերը,այլև կյանքը։
Մի անգամ, մութ փողոցում մի խումբ տղաներ,Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ,թիկունքից դանակահարում են նրան: Այդ անհեթեթդիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։

1905 թ. Մեծարենցի առողջությունը կտրուկ վատանում է,բժիշկները թոքախտ են ախտորոշում ու խորհուրդ տալիսկիսատ թողնել ուսումը։
Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճանուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էրփրկել որդուն։
Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր`ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալերկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժեզերկյուղ»։
Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկելորդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրածթալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերըփոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։
1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ՄիսաքՄեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց«մա՜յր» բառը։
Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ 8 տասնամյականհայտ էր հայ հետազոտողներին։ 1985 թ.–ին ԵրևանիՉարենցի անվան գրականությանու արվեստի թանգարանըմի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանումԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամՎահան Ղազարյանը հայտնում էր, որ դա ՄիսաքՄեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր ԱրշալույսՄեծատուրյանը։ Այդ մասին Sputnik Արմենիային պատմեցթանգարանի գրական-հուշային ֆոնդի վարիչ ՄելանյաԵղիազարյանը։ Ի դեպ, Մեծարենցի մատանին, որպեսբացառիկ ցուցանմուշ, այսօր էլ ցուցադրվում էԳրականությանև արվեստի թանգարանի ցուցասրահում:
Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանու հետ այսօրթանգարանում պահվում են նաև մեծ գրողին առնչվողբազմաթիվ ձեռագրեր ու լուսանկարներ։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire