Հերթական քննարկումը



 Ուրբաթ օրը, իններորդ և տասնմեկերորդ դասարանցիները մայրենիի դասին համատեղ քննարկում ունեցան: Քննարկման թեման ինտելեկտուալ լինելն էր: Սկզբում սահմանեցինք, թե ինտելեկտուալ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ հետո սկսեցինք բանավեճել տարբեր հարցերի շուրջ: Հարցերից ամենաշատը քննարկվեց մարդու հագուկապի կապ ունենալն ինտելեկտի հետ: Մեկ-մեկ բանավիճելու ընթացքում չես հասկանում, թե ինչպես է ժամանակն անցնում: Ցավոք, մեր ժամանակը քիչ էր, ցանկալի կլիներ ավելի շատ ժամանակ ունենայինք, որպեսսզի ավելի շատ կարծիքներ բարձրաձայնվեր: Հուսով եմ, որ մյուս քննարկումներին կպահպանենք կանոները և միմյանց կհարգենք:)

Aucun commentaire:

Enregistrer un commentaire