Մինչ արտակարգ դրությունը մտցնելը ակտիվ կյանք էի վարում: Բայց հիմա... Ամենաշատը կարոտում եմ երեկոյան զբոսանքներս, եթե ազատ ժամանակ էի ունենում, ապա քայլում էի երևանյան փողոցներով: Ամեն օր ֆիքսում էի շտապող դեմքեր ու մտածում, թե ինչ լավ կլիներ, եթե որոշ ժամանակով ամեն ինչ դադարեր: Այդպես էլ եղավ: Արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ: Իրավիճակից դեռ չեմ բողոքել ու չեմ ձանձրացել, որովհետև յուրաքնչյուրս օրս մի հետաքրքիր գործունեություն ունի: Հասցրել եմ լրացանել կիսատ-պռատ աշխատանքներս: Չեմ ժխտի, որ մի փոքր ծուլացել եմ և հեռավար դպրոցի նախագծերին ակտիվ չեմ մասնակցում: Ամբողջ օրը տանը լինելով` ավելիշատ ժամանակ եմ տրամադրում տնեցիներիս, շունիկիս, առողջ ապրելակերպիս և, իհարկե, իմ հոբբիներին: Մեկուսացումից հետո չգիտեմ` ինչպիսի օրեր կունենամ, բայց հաստատ օրվա յուրաքնչյուր րոպեն կվայելեմ: Մենք երբեմն չենք նկատում ու չենք կարևորում կյանքի հաճելի, բայց ամենօրյա պահերն ու զգացմունքները: Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան շտապող ու լարված մարդ էի: Նույնիսկ դանդաղ չէի կարողանում քայլել: Հիմա մտքերս հանգստացել են, ու ստեղծագործական մտքերը գերիշխում են: Ճիշտ է, մեկ-մեկ պատուհանից նայելիս , երբ փողոցում տեսնում եմ շատ մարդկանց, բարկանում ու նախանձում եմ: Եկեք բոլորս համախմբվենք և հետևենք արտակարգ դրության պայմաններին: Ոչ մեկին էլ հաճելի չէ, երբ իր ազատությունը սահմանափակված է: Ինչքան զգոն լինենք, այնքան շուտ կվայելենք գարնան (կամ էլ արդեն ամռան) արևը:
Մեկուսացման մտքերից

Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire