Մարտի 30-ապրիլի 30. հեռավար-առցանց դպրոց
Հայաստանը և հարևան երկրները
Ինչպես գիտենք Հայաստանն ունի չորս հարևան երկրներ․ հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, արևմուտքում՝ Թուրքիա։ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը,բայց այսօր մենք Վրաստանի և Իրանի հետ ունենք համերաշխհ հարաբերությունների, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ թշնամական։ Հայ թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Մինչ օրս բազմաթիվ պետություններ շարունակում են ընդունել Ցեղասպանությունը և ՀՀ կառավարությունը շարունակում է անել այնպես, Թուրքիան նույնպես ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը։ Սակայն, կարծում եմ, որ նրանք այդպես էլ չեն ընդունի այդ փաստը։ Նախ և առաջ պետք է նշել, որ, ընդունված այն պնդումը, թե Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թ.-ի ապրիլին՝ ի պատասխան Քելբաջարում ռազմական օպերացիայի, հակափաստական է ու ոչ ճշմարիտ։ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը իրականում երբեք էլ բաց չի եղել, փոխարենը, բաց էին սահմանային անցակետերերը և միայն Արևմուտքից Հայաստան հումանիտար օգնության տեղափոխման և Խորհրդային Միության օրերից ի վեր հայ-թուրքական սահմանը հատող Կարս-Գյումրի գնացքի ամենշաբաթյա շահագործման համար: Բացի այդ, 1993 թ.-ից 2002 թ.-ը, որոշ պաշտոնյաներ կարողանում էին ճամփորդել այդ անցակետերով:
Այս փաստի լույսի ներքո, կարելի է պնդել, որ 1991թ.-ի դեկտեմբերին, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, այն թե՛ սահմանը բացելու, թե՛ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հնարավորություն ուներ: Այդ ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ակտիվ փուլում չէր, և Թուրքիան կարող էր բացել սահմանը` առանց Ղարաբաղում տիրող իրավիճակին հղում անելու: Սակայն Թուրքիան ոչ մեկն ընտրեց, ոչ էլ մյուսը: Հետևաբար սահմանի փակումը Ղարաբաղյան իրադարձությունների հետ կապելու Թուրքիայի ջանքերը իրականությունը աղավաղելու նպատակ են հետապնդում։ Մինչդեռ, այդ տեսակետը լայնորեն հաշվի է առնվում վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից՝ առանց առանձնապես կասկածի տակ առնելու դրա իրական մտադրությունները:
Ղարաբաղյան իրադարձությունները սահմանի փակման հետ կապելը միտված էր ընդգծելու Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը և հասկանալի է, որ դա ուներ ընդգծված քարոզչական ու խորհրդանշական բաղադրիչներ: Ինչևիցե, այս միտքը սկսեց շրջանառվել և նույնիսկ որոշ հայ քաղաքական գործիչներ ու փորձագետներ սկսեցին օգտագործել Թուրքիայի տեսակետը հայ-թուրքական սահմանի փակման ամսաթվի և պատճառների մասին խոսելիս: Սահմանի փակումը կամ բացումը պետք է տարանջատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և տեսանելի դառնա զուտ երկկողմանի հեռանկարների տեսանկյունից: Հայ-թուրքական ապագա հարաբերությունները քննարկելիս նույնպես անհրաժեշտ է անընդհատ վերանայել աշխարհաքաղաքական դինամիկան: Թեև թվում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները եղել են բացառապես երկկողմ բնույթի հարց, գրեթե կասկած չկա, որ որոշ երկրներ շարունակում են ազդել գործընթացի վրա: Այս երկրների ազդեցությունը երբեմն տեսանելի է, մինչդեռ ավելի հաճախ այն դառնում է նվազ շոշափելի: Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սերտորեն աշխատել Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, սփյուռքի ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող բազում խնդիրների շուրջ: Հաղորդվում էր, որ Ադրբեջանը կարողացել է ցույց տալ դիմադրություն Հայաստանի և Թուրքիայի կամ երկու հասարակության հարաբերություններին նպաստող մի շարք նախաձեռնություններին: Թուրքիան, իր հերթին, շարունակում է հղում անել Ադրբեջանին և վերջինիս` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մտահոգություններին որպես կարևոր նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ առաջընթաց ակնկալելու առումով: Այսպիսով, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները բխում է Լեռնային Ղարաբաղից և թշնամանքը գալիս է տարածքային խնդիրներից։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire