Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի համաճարակը սկզբում կարծես թե որևէ վտանգ չէր սպառնում աշխարհին։ Այնումենայնիվ, հիմա մեր կարանտինային օրերի ընթացում համացանցի օգնությամբ տեսնում ենք, թե քանի վարակակիր կա և ինչ է կատարվում աշխարհի շուրջ։ Արդեն տեսանելի է կորոնավիրուսի բացասական և դրական ազդեցությունները։ Իհարկե, այս իրավիճակը մեր կյանքի ռիթմը փոխել է և դեռ կփոխի։ Մարդիկ, կարծում են, թե վիրուսը միայն բացասկան հետքեր է թողնելու իրենց կյանքի վրա։ Այո, որոշ առումներով կարելի է այդպես ասել, քանի որ տնտեսական և ֆինասական անկումներ են կատարվում։ Համաճարակի պատճառով գլոբալ տնտեսության փլուզման ինտենսիվ գործընթացը էականորեն կթուլացնի գերտերությունների միջև առկա տնտեսական փոխկախվածությունը, ինչը կարող է նպաստել հակասությունների առավել սրմանը։
Սակայն, եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում բնության հետ։
Մինչդեռ մարդիկ փակվել են իրենց տներում կենդանիներն ուսումնասիրում են մեր ստեղծած քաղաքները։ Ճապոնիայում եղնիկները շրջում են փողոցներով։ Իսկ Իսրայելի փողոցներով՝ վարազները։
Արգելափակումի շնորհիվ, գործարանային աշխատանքներեն դադարեցվել է, մեքենաներն ավտոտնակներից դուրս չենք գալիս։ Արդյունքում՝ որոշ քաղաքների օդը մաքրվել է։ Հնդկաստանի քաղաքացիներին արդեն տեսանելի է Հիմալայան լեռնաշղթան։ Բնությունը կարծես ցանկանում է, կրկին ցույց տալ իր հրաշալիքները։
Վերջին ամիսների ընթացում համաճարակի տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ փակել են սահմանները։ Կարծում եմ, որ երկու տարով պետք է մոռանանք ճամփորդելու մասին (մինչ վիրուսը կնահանջի)։
Վստահ եմ, որ տարբեր աղբյուներից կարդացել ենք բազում կարծիքներ,թե ինչպես նոր կորոնավիրուսը տարածվեց։ Անձամբ ես չեմ ցանակնում խորանալ այս թեմայի շուրջ։ Անիմաստ եմ համարում։ Ասում են, թե դա սկսվել է չղջիկ ուտելուց ու հետագայում կկանխեն չղջիկ ուտելն։ Մի՞թե ճիշտ է միայն կանխարգելել միայն չղջիկ և այլ նմանատիպ կենդանիներ ուտելը։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչ կկատարվի, եթե նույն պայմաններում ուտեինք այլ կենդանու մասին։
Իսկապես մենք չենք կանխատեսի, թե ինչ կկատարվի մեկ տարի հետ։ Նկատեցի՞ք, որ մի ակնթարթով աշխարհը փոխվեց և հայտնվեց լարված իրավիճակում։ Եկեք գնահատենք և փափայենք մեր շրջակա միջավայրն, որպիսզի նմանատիպ իրավիճակներում կրկին չհայտնվենք։
Իսկապես մենք չենք կանխատեսի, թե ինչ կկատարվի մեկ տարի հետ։ Նկատեցի՞ք, որ մի ակնթարթով աշխարհը փոխվեց և հայտնվեց լարված իրավիճակում։ Եկեք գնահատենք և փափայենք մեր շրջակա միջավայրն, որպիսզի նմանատիպ իրավիճակներում կրկին չհայտնվենք։
Հայաստանում կառավարությունը մեծ ջանքեր է ներդրում համաճարակի դեմ պայքարելու համար։ Հետևեք դրանց, մնացեք տանը և ձեր օգտագործած դիմակներն ու ձեռնոցները փողոցներում մի նետեք։ Չէ՞ որ, դա էլ կարող է դառնալ վարակը տարածելու միջոց։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire