Դանկոյի սիրտը


Դարեր առաջ տափաստանում ուժեղ և համարձակ մարդիկ էին ապրում: Տափաստանը շրջապատված էր անանցանելի անտառներով:
Մի օր Տափաստան եկան ուրիշ ցեղեր: Եվ նրանք բնիկներին քշեցին անանցանելի անտառի խորքերը: Անտառը զուրկ էր արևի ճառագայթներից: Այնտեղ կար նեղած ճահիճներ և նույնիսկ առաջ գնալու ճանապարհ չկար: Մարդիկ այդ պայմաններից սկսում էին մահանալ: Կարոտ լույսին և մաքուր օդին նրանք սկսեցին նեղվել: Եվ որոշեցին գնալ թշնամու ոտքը: Բայց նրանց մեջ մի խիզախ երիտասարդ կար: Նրա անունը Դանկո էր: Դանկոն ասաց, որ ինքը կարող է մարդկանց օգնել ճիշտ ճանապարհը գտնել: Մարդիկ համաձայնվեցին և ճանապարհ ընկան: Ծառերի ճյուղերը իրենց ճանապարհը դժվարացնում էր: Բայց Դակոյին դա չէր խանգարում: Նա հպարտ քայլում էր: Եվ հանկարծ անտառում փոթորիկ սկսվեց: Անտառը ավելի մռայլացավ: Մարդիկ խուճապի էին մատնվել և մեղադրում էին Դանկոյին այդ ամենի համար:  Նրանք շրջապատեցին Դանկոյին և ասում էին, որ Դանկոն նրանց կորցրեց այդ անտառի մեջ: Դակոն նյարդայնացավ: Նրան ավելի շրջապատեցին: Եվ այդ պահին Դակոն պատրեց իր կրծքավանդակը ու հանեց իր սիրտը: Սիրտը պահեց գլխից վեր: Արևից պայծառ սիրտ ուներ և ամբողջ անտառը լուսավորվեց: Մարդիկ զարմացել էին: Դակոն շարունակեց իր ճանապարհը և մարդկանց հասրեց լուսավոր և մաքուր օդով մի վայր: Հպարտորեն ժպտալուց հետո նա ընկավ և մահացավ: Իսկ նրա սիրտը իր կողքին դեռ վառվում էր:

Հարսանեկան արարողության ավանդություններն և ծեսերը


Շատ զույգեր իրենց հարսանեկան արարողության ավանդույթները վերցնում են այլ հավատքներից և մշակույթներից: Կարող եք բերված օրինակներից ինչ-որ մեկը վերցնել ձեր հատուկ օրվա համար:
Միասնական մոմավառությունը
Քրիստոնեկան շատ արարողություններում, հարսի ծնողները մոմ են վառում այնուհետև փեսայի ծնողները վառում են մյուսը: Հարսն և փեսան օգտագործում են այդ երկու մոմերը, որպիսի վառեն երրորդը, ավելի մեծ մոմ իրենց համար: Այս ծեսը ներկայացնում է երկու ընտանիքների միավորումը մի սիրով, որը վառվում է պայծառ ինչպես բոցը:
Փեսացուի թռիչքը
Աֆրո-ամերիկացի զույգերը ի նշան իրենց նախնիների հարգանքի երբեմն ընտրում են ժապավենագործ ցախավելի վրայով ցատկելու ծեսը:Սա մի ծես է, որը ստեղծվել է ստրակիտարական ժամանակներում, երբ ստրուկների նիջև ամուսնությունը ապօրինի էր:
 
Նշանադրություն
Այս ծիսակատարությունը ծագել է Մեծ Բրիտանիայում հեթանոսական ժամանակներում: Հարսն ու փեսան ժապավենով միասին կապում են իրենց ձեռքերը, խորհրդանշելով իրենց կյանքի միացումը: Այսօր, շատ ձույգեր դա անում են մատանիների փոխանակումից առաջ կամ հետո:
·         Նոր ավադույթը հիմնված են հնի վրա

·         Ոչ կրոնական վայրում նստելու համար,  նստատեղերը դասավորում են շրջանաձև փոխարենը ունենալով երկու կողմեր  և այստեղ  բարձրաձայնում ես քո խոստումները շրջապատված ընկերներով և ընտանիքի  անդամներով:

10 փաստ տիեզերքի մասին


1) Մեկ միլիոն Երկիր մոլորակ կարող է տեղավորվել արևում: Արևը համարվում է միջին չափի աստղ:

2) Տարիներ շարունակ ենթադրվում էր, որ Երկիրը միակ մոլորակն էր մեր արեգակնային համակարգում, որ ունի ջուր: Բայց վերջերս Նասա-ն ապացույցեց, որ Մարս մոլորակի վրա նույնպես ջուր կա:

3) Գիսաստղերը արեգակնային համակարգի ստեղծումից մնացած մնացորդներ են, իսկ արեգակնային համակարգի ստեղծումը եղել է մոտավորապես 4.5 բիլիոն տարի առաջ: Գիսաստղները կազմված են ավազից, ածխաթթու գազից և սառույցից:

4) Դուք չեք կարող քայլել Յուպիտերի, Նեպտունի, Սատուրնի կամ Ուրանի վրա, քանի որ նրանք չունեն կոշտ մակերես:

Նախագծային իմ առօրյան

Ողջյուն: Ես Անուշն եմ՝ «Տեխնովացիա Հայաստան 2018»-ի կրթահամալիրյան խմբի մասնակիցներից մեկը: Նախագծի նպատակն է ստեղծել բջջային հավելված, որը կլուծի համայնքային որևէ խնդիր։ Հավելվածի միջոցով երիտասարդները մեծ ակտիվություն կցուցաբերեն հանրությանը: Մեր հավելվածի անունն արդեն որոշել ենք՝ «Bee Young Expert» և նաև արդեն ունենք հետաքրքիր լոգո: Հիմա մի քանի բառով ներկայացնեմ մեր հավելվածը
Հավելվածը նախատեսված է տասնվեցից քսանհինգ տարեկանների համար։ Այս բջջային հավելվածի շնորհիվ երիտասարդները կարող են աշխատել՝ դրանով օգտակար լինել իրենց ընտանիքներին, հասարակությանը, ու ամենակարևորը՝ ստանալ ինքնուրույնություն։ Հավելվածում գրանցվելուց հետո արդեն կարող եք ընտել կամավորական, հանրօգուտ աշխատանքներ։ Այս աշխատանքների շնորհիվ ձեռք ենք բերելու աշխատանյքաին փորձ։ Բացի այդ հավելվածում կպատրաստենք այնպիսի ֆունկցիա, որ հետագայում բարեխիղճ աշխատած երիտասարդները կստանան գովեստի աստղիկներ։

Հայաստանում պատանիները տեղյակ չեն հանրօգուտ, կամավորական աշխատանքների մասին։ Եվ մեր հավելվածը կլուծի նաև այդ խնդիրը։ Իսկ Հայաստանում կան շատ լավ կազմակերպություններ, որոնք շատ օգտակար են մեր տարեկիցների համար։ Մենք՝ երիտասարդներս, պետք է լինենք ակտիվ մեր հասարակության մեջ։ 

Մեկնարկեց հունվարյան ուսումնական ճամբարը


Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը: