Ահնիձորում







Արդեն Անհիձորում ենք:Աշունը այդքան գեղեցիկ չէի տեսել: Ծառերը կարմիր, նարնջագույն, դեղին էին:Ընկեր Մարգարիտը,ես և Եկատերինան ուղևորվեցրինք դեպի Հրանտ Մաթևոսյանի տուն, որտեղ մեզ դիմավորեցին Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Համլետը  և նրա կինը Ջեմման:Նրանց ջերմ տունը ջերմացնում էր տաք վառարանը: Տաք, ջերմ մթնոլրտու մնստած՝ խոսում էինք գրողի մասին: հետաքրքիր բաներ էր մեզ պատմում պարոն Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի մասին:Երեք մանկավարժ նստած զրուցում էին, մենք էլ նրանց հետ:Ուշանում էինք կովերը մեզ էին սպասում: Գնացինք կովերին կթելու:Գոմում այնքան կով կար: Ես և Եկատերինան վախենում էինք կովերից: Երբ մի կովի բաց էին թողնում, մենք վազում էինք դուրս: Հորթերը կաթ էին խմում իրենց մոր կրծքից և խանգառում տիկին Ջեմմային  իր գործին ՝ կթելուն: Կովերը գիշերը քանում են դրսում, մինչև; ձյան գալը: Շտապեցինք տուն, որպեզսի կաթը քամենք և թթվասեր պատրաստենք :


Հրանտ Մաթևոսյան


Կրկին անգամ տեսանյութի հեղինակը ես եմ )))))

Դսեղի պատմությունը

Դսեղը գտնվում է Լոռու սարավանդի հարավարևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր լեռնակղզու վրա: Հայրենի բնաշխարհը ահա թե ինչպես է ներկայացրել Հովհ.Թումանյանը. «Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի: Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմերից՝ խոր ձորերով»:
Դսեղի հանդի սահմանները հարավից սկսվում են զովասուն բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով: Հարավային սահմանում՝ Քոշաքարի ժայռոտ կատարին, թռչկոտում է քոշը (վայրի այծ) և բուսնում է ղանձիլ, իսկ հյուսիսում՝ «Ձաղի ձորում», ապրում է կարիճ և հասնում է խաղող:
Դսեղ անունը առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի սկզբին: Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսը (1404-1411թթ.) Դսեղը հիշատակում է Սանահինի վանքի հարկատուների ցուցակում: Վանքի տիրույթի արևմտյան սահմանը կաթողիկոսը համարում է. «…մինչև Տաշրաց սինուռն, ի Վահակնու ձորի, ի Դրսեղ գեղի, ի Ագարակի սահմանաց»:
Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանման երկու տարբերակ.
ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ (գեղ):
բ) Ըստ ավանդազրույցի՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ: Տարիների ընթացքում այդ անունը դարձել է Դրսեղ, այնուհետև՝ Դսեղ:
Գյուղը, հավանաբար, այդ ժամանակ ունեցել է այլ անուն, իսկԴրսի գեղն օգտագործվել է որպես կրկնանուն:
1960-ական թվականներին 80-ամյա Ստեփան Ղազարյանը պատմում էր, որ, ըստ իր պապի ասածների, Դսեղը նախկինում եղել է մեծ քաղաք՝ Զարինջա անունով: Նման կարծիք է հայտնել նաև գրող Սերո Խանզադյանը:

Յուպիտեր (Լուսնթագ)

Յուպիտեր, կամ Լուսնթագ (լատ.՝ Jupiter), Արեգակից իր հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգիամենամեծ մոլորակն է։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի մեկ հազարերորդը, սակայն այն նաև երկուսուկես անգամ մեծ է բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Ինչպես ՍատուրնըՈւրանը և Նեպտունը, Յուպիտերը դասվում է գազային հսկա մոլորակների դասին։ Այս չորս մոլորակներին միասին երբեմն անվանում ենյուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։ Մոլորակը հայտնի է մարդկությանը հնագույն ժամանակներից[8], ինչը և արտացոլվել է տարբեր մշակույթների դիցաբանության և կրոնական համոզմունքների մեջ` ՄիջագետքիԲաբելոնի,Հունաստանի և այլն։ Հռոմեացիները անվանել են մոլորակը Հռոմեական աստվածների բարձրագույնի, Յուպիտերիանունով[9]։ Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է Լուսնից և Վեներայից հետո(Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում

Նյութը 
http://hy.wikipedia.org կայքից

Միհր աստված

Միհրը հայոց դիցարանում եղել է լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։