📅 Ամսաթիվ՝ Նոյեմբերի 6
⏰ Ժամ՝ 10:10
📍 Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Արհեստական բանականությունն այլևս ապագայի տեխնոլոգիա չէ։ Այն արդեն փոխում է մեր սովորելու, հաղորդակցվելու և տեղեկատվություն ստանալու մոտեցումները։
Որքանո՞վ ենք մենք հասկանում այս տեխնոլոգիան։ Ինչպե՞ս կարող ենք առավելագույնս օգտվել դրա հնարավորություններից։ Եվ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել այն օգտագործելիս։ Հրավիրում եմ մասնակցելու ինտերակտիվ քննարկման, որի ընթացքում կանդրադառնանք՝
- Արհեստական բանականության աշխատանքի սկզբունքներին
- Դրա կիրառման հնարավորություններին կրթության և ինքնազարգացման ոլորտում
- Արհեստական բանականության առավելություններին, սահմանափակումներին և հնարավոր ռիսկերին
- Տեղեկատվության հավաստիությունը գնահատելու և ԱԲ-ից պատասխանատու օգտվելու հմտություններին





















