Affichage des articles dont le libellé est Էկոլոգիա. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Էկոլոգիա. Afficher tous les articles

Կյանքը կորոնավիրուսից հետո

Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի համաճարակը սկզբում կարծես թե որևէ վտանգ չէր սպառնում աշխարհին։ Այնումենայնիվ, հիմա մեր կարանտինային օրերի ընթացում  համացանցի օգնությամբ տեսնում ենք, թե քանի վարակակիր կա և ինչ է կատարվում աշխարհի շուրջ։ Արդեն տեսանելի է կորոնավիրուսի բացասական և դրական ազդեցությունները։ Իհարկե, այս իրավիճակը մեր կյանքի ռիթմը փոխել է և դեռ կփոխի։ Մարդիկ, կարծում են, թե վիրուսը միայն բացասկան հետքեր է թողնելու իրենց կյանքի վրա։ Այո, որոշ առումներով կարելի է այդպես ասել, քանի որ տնտեսական և ֆինասական անկումներ են կատարվում։ Համաճարակի պատճառով գլոբալ տնտեսության փլուզման ինտենսիվ գործընթացը էականորեն կթուլացնի գերտերությունների միջև առկա տնտեսական փոխկախվածությունը, ինչը կարող է նպաստել հակասությունների առավել սրմանը։  
Սակայն, եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում բնության հետ։ 
Մինչդեռ մարդիկ փակվել են իրենց տներում կենդանիներն ուսումնասիրում են մեր ստեղծած քաղաքները։ Ճապոնիայում եղնիկները շրջում են փողոցներով։ Իսկ Իսրայելի փողոցներով՝ վարազները։
Արգելափակումի շնորհիվ, գործարանային աշխատանքներեն դադարեցվել է, մեքենաներն ավտոտնակներից դուրս չենք գալիս։ Արդյունքում՝ որոշ քաղաքների օդը մաքրվել է։ Հնդկաստանի քաղաքացիներին արդեն տեսանելի է Հիմալայան լեռնաշղթան։ Բնությունը կարծես ցանկանում է, կրկին ցույց տալ իր հրաշալիքները։

Վերջին ամիսների ընթացում  համաճարակի տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ փակել են սահմանները։ Կարծում եմ, որ երկու տարով պետք է մոռանանք ճամփորդելու մասին (մինչ վիրուսը կնահանջի)։ 
Վստահ եմ, որ տարբեր աղբյուներից կարդացել ենք բազում կարծիքներ,թե ինչպես նոր կորոնավիրուսը տարածվեց։ Անձամբ ես չեմ ցանակնում խորանալ այս թեմայի շուրջ։ Անիմաստ եմ համարում։ Ասում են, թե դա սկսվել է չղջիկ ուտելուց ու հետագայում կկանխեն չղջիկ ուտելն։ Մի՞թե ճիշտ է միայն կանխարգելել միայն չղջիկ և այլ նմանատիպ կենդանիներ ուտելը։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչ կկատարվի, եթե նույն պայմաններում ուտեինք այլ կենդանու մասին։
 Իսկապես մենք չենք կանխատեսի, թե ինչ կկատարվի մեկ տարի հետ։ Նկատեցի՞ք, որ մի ակնթարթով աշխարհը փոխվեց և հայտնվեց լարված իրավիճակում։ Եկեք գնահատենք և փափայենք մեր շրջակա միջավայրն, որպիսզի նմանատիպ իրավիճակներում կրկին չհայտնվենք։ 
Հայաստանում կառավարությունը մեծ ջանքեր է ներդրում համաճարակի դեմ պայքարելու համար։ Հետևեք դրանց, մնացեք տանը և ձեր օգտագործած դիմակներն ու ձեռնոցները փողոցներում մի նետեք։ Չէ՞ որ, դա էլ կարող է դառնալ վարակը տարածելու միջոց։ 

Մարզվում ենք միասին

Մեկ ամիս է ինչ կարանտինային օրերս անցնում են թեթևակի մարզումներով: Կարելի է ասել, որ հիմա ավելի շատ եմ մարզվում: Դե տանից դուրս չեմ գալիս, էներգիա չեմ սպառում և հաճախ մարզվելու կարիք եմ զգում։  Փորձում եմ մարզումներս անց կացնել տանը՝հարմար ժամերի։ Կրկնում եմ պարիս դպրոցի բալետի վարժանքները։ Դրանք ինձ լիցքաթափում են։ Իսկ, եթե առավոտները ստացվում է շուտ արթնանալ, ապա պարետի որոշած ժամով դուրս եմ գալիս մարզվելու: Այսօր այգում ընկերներիս հետ միասին հանդիպեցինք և իրականացրեցինք մեր մարզումը:

Global warming

Global warming or climate change is one of the topical discourses around the world. The predominant factors resulting in the warming of the earth are the emissions of CO2 and deforestation. CO2, which damages the ozone layer, comes from several sources, but the most problematic are those coming from the burning of fossil fuels from power plants. This releases thousands of tonnes of CO2 into the atmosphere every year. Another cause of these emissions is the burning of gasoline for transportation, which continues to grow because of our demand for cars and also our increasing worldwide consumption, resulting in an escalating need to transport goods. Also, forests store large amounts of carbon, so deforestation is causing larger amounts of CO2 to remain in the atmosphere. People should try to buy cars with the best fuel economy, and only use their car when really necessary. They can also switch to energy companies that use renewable energy rather than fossil fuels. Small things like buying energy efficient light bulbs, turning off electricity in the house, and planting trees in the garden can help. People think that small changes never help but that’s where it starts! As a teenager I’m worried about my future. We need to pay attention and be more careful. A lot of people don’t believe that global warming is real. They blame scientists and other activists who believe and fight for their future. But scientists are working hard at understanding our climate and coming up with ingenious solutions for tackling the global warming problem. I hope after 10 years we won’t be worried about climate change. Make a change right now! 

Կայուն զարգացում

Կայուն զարգացում փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։ Հիմնականում խոսքը մարդկային կյանքի որակի ապահովման մասին է։1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից հետո աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

Նպատակ 1։ Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով
Նպատակ 2։ Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը
Նպատակ 3։ Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից
Նպատակ 4։ Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ
Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին
Նպատակ 6։ Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն
Նպատակ 7։ Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն
Նպատակ 8։ Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար
Նպատակ 9։ Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը
Նպատակ 10։ Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև
Նպատակ 11։ Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն
Նպատակ 12։ Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ
Նպատակ 14։ Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը
Նպատակ 15: Անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում
Նպատակ 16։ Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը
Նպատակ 17։ Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման


Ուսումնասիրելով բոլոր նպատակները չեմ կարող առանձնացնել ամեն-ամենակարևորը, քանի որ բոլոր նպատակները մեր օրերի հիմնական խնդիրներն են և լուծելով մեկ խնդիր հեշտացնում ենք մյուս խնդիրների լուծումը։ Կարծում եմ, եթե մենք ծանոթացնենք և ավելի շատ խոսեք կայուն զարգացման նպատակների մասին, ապա հասարակությունը տեղեկացված կլինի: Անկեղծ, իմ համար զարմանալի է, որ այս դարում դեռ չի լուծվել մաքուր ջրի խնդիրը: Մեր շրջակա միջավայրում նույնպես պետք է իրագործենք այս նպատակները: Մենք հիմա ագահորեն օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսները ու ամեն օր մի նոր հանքի մասին ծրագիր կազմում: Էլ ի՞նչ կմնա ապագա սերունդների համար: Գետերի վրա հէկ-եր են կառուցել,  աղբն ամեն ուր է, Երևանը գերծանրաբեռնված է: Ապագա սերունդների համար այլևս տարական բնակվելու պայմաններ չի լինի: Միայն էկոլոգիական խնդիրները չեն, որ մեր կյանքին վտանգեն սպառնում: Տգետ հասարակությունից կարող է առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Լավ կլինի բոլորով  համախմբվենք և փորձենք մեր ու ապագա սերունդների կյանքը բարելավել: 

Աղբյուրներ.
https://www.un.am/hy/p/sustainabledevelopmentgoals

Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսներ

Հայաստանն ունի շատ ռեկրեացիոն ռեսուրսներ։ Լինելով սեբաստացի՝ Հայաստանով հաճախ եմ ճամփորդում և իհարկե ճամփորդելով էլ սովորում եմ մեր բնածին ու մարդածին ռեկրեացիոն ռեսուրսների մասին։ Հայաստանը լեռնային երկիր է և դրա շնորհիվ Հայաստանում մեծ տեղ է զբաղեցնում լեռնագնացությունը։Չեմ ասի, որ շատ զարգացած է այս ճյուղը, բայց դրա հետ մեկ տեղ շատ ու շատ լեռնագնացություններ են կազմակերպվում։ Ես նույնպես լեռնագնացությունների մասնակցել եմ և ամենատպավորիչն ինձ համար եղել է Արմաղան լեռը հաղթահարելը։ Քանի որ կիլոմետրերով քայլելուց հետո, հիասքանչ տեսարան է բացվում։ Բացի լեռներից Հայաստանի բոլոր մարզերում կգտնես շատ գեղեցիկ անտառներ, ջրվեժներ և գետեր։ Սա մեր երկրի համար պետք է լինի ամենաարժեքավորը, քանի որ բնածին ռեսուրսների անհետացման վտանգ կա։ Իսկ վտանգի պատճառն էլ իհարկե մարդն է։ Այն մարդը ով կարող է ստեղծել հիասքանչ հանգստանալու վայրեր, բայց դրանից էլ վնասի մեր բնությանը։
Լինելով լուսանկարիչ՝ ճամփորդություններին ես փորձում եմ տեսածս արտացոլել պատկերներում, լուսանկարներիս շնորհիվ մարդկանց ավելի ճանաչելի եմ դարձնում հայաստանյան չբացահայտված ու անհայտ վայրերը, քանի որ դեռ մեր ճանապարհներին չկան ցուցանակներ, տարածքի գովազդներ,նույնիսկ սոցցանցերում: Գրեթե բոլոր ճամփորդություններս լուսաբանում եմ, որն ինձ համար և ուսուցում է և հաճույք:Շատ եմ սիրում նկարներիս միջոցով մարդկանց փոխանցել իմ աշխարհայացքը:
Կարևորում եմ ճամփորդելը.մարդն ինքն իրեն բացահայտում է ճանապարհներին, սովորում է ու փոխանցում: Եվ սա պետք է մեզ որգեշնչի, որ ավելի զարգացնենք տուրիզմի ոլորտը կրթության միջոցով:
Հայաստանը գրավիչ է, ճամփորդեք, բացահայտեք, սովորեք…

Ցանկապատի երկու կողմերը

Առաջին դասարանից սեբաստացի եմ և այդ պատճառով է, որ բանգլադեշյան ամեն մի ծակուծուկը գիտեմ: Դպրոցից դպրոց տեղաշարժվելու համար  ընկերներով միշտ փորձում էինք շենքերի միջով գնալ, որպեսզի ճանապարհներով չքայլեինք, բայց դրանից էլ տուժում էր մեր դասաժամերը, քանի որ ուշ էինք հասնում: Տասը տարի ականատես եմ եղել և իմ ջանքերն եմ ներդրել դպրոցի ցանկապատների իջեցմանը, տարածքների կանաչապատման  ու ներկայիս միջավայրի ձևավորման մեջ և դրա արդյունքում էլ ունենք իսկը հանգստանալու ու ստեղծագործելու տարածքներ (նույնիսկ, երբ երեկոյան դուրս եմ գալիս պտտվելու դպրոցի տարածքով սիրում եմ քայլել, քանի որ ինձ ազատ և ոգեշնչված եմ զգում): Փոքր ժամանակ չէի սիրում գնալ Մեդիակենտրոն կամ Գեղարվեստ,քանի որ ճանապարհը չէի սիրում: Բայց վերջերս շատ ուրախ եմ, որ աշխատանքներ են կատարվում և դեպի Հյուսիսային դպրոց կամ Գեղարվեստի կենտրոն տանող ճանապարհը կարճացնելու: 

Ժողովրդագրական հիմնախնդիրները

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը։ Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը, որով 1 մլն դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար: 2016-2018թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության մեջ է ընդգրկված նաև երիտասարդ նորակազմ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու միջնաժամկետ ծրագիրը: Սակայն ընդունված հայեցակարգերը բավարար արդյունք չեն ապահովում, իսկ կյանքը ցույց է տալիս, որ հստակ ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական գոտում, ունի ներքին և արտաքին բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Իսկ սրա արդյունքում Հայաստանում արձանագրվում է այն իրողությունը, որ մեր երկիրը կարող է դասվել վերարտադրողական տեսանկյունից անկարողունակ երկրների շարքում, որը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը:
Իմ կարծիքով, տարբեր երկրներում պետք է կիռարվի տարբեր մոտեցումներ, քանի որ զարգացած երկրներում  բնակչության աճը շատ դանդաղ է։ Երիտասարդները ավելի շատ կենտրոնանում են իրենց կարիերայի վրա և ընտանիքներում երկու կամ առնվազն երեք երեխա են ունենում։ Իսկ ոչ այդքան էլ զարգացած երկրներում հակառակ պատկերն է և այնտեղ բնակչության աճը կանխելու համար մարդկանց պետք է կրթություն և այլ պայամաններ։ 

Համամոլորակային էկոլոգիական խնդիրներ

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները այն խնդիրներն են, որոնք ընդգրկում են ամբողջ երկրագունդն ու մարդկությունը, սպառնում նրանց ներկային և ապագային։ Ու այդ խնդրի լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների միասնությունը: 
Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են ՝ մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ։ Եվ գրեթե բոլոր ոլոտներն էլ ունեն համամորոլկային էկոլոգիական խնդիրներ։ Առաջինը կշեշտեմ մթնոլորտի աղտոտվածությունը  և օզոնային շերտի քայքայումը։ Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ: Ջրոլորտը նույնպես ունի իր հիմնախնդիրերը։ Առաջինը դա Համաշխարհային օվկիանոսի աղտոտումն է։ Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Այնտեղ առանց որևէ  վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոս: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Բացի դրանից մեծ խնդիր է դարձել քաղցրահամ ջրերի որակի փոփոխությունը կամ վատացումը։ Գիտենք, որ շատ ու շատ կենցաղային թափոններ արտանետվում են գետեր կամ լճեր և դա հանգեցնում է նրան որ շուտով մենք քաղցրահամ ջրի մեծ պակաս կունենանք։ Հողերի էրոզիան քարոլորտի խնդիրներից մեկն է։ Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն: Իսկ հողերի էրոզիայի շնորհիվ սկսվում են անապատացումներն։ Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:  Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ շատ այլ խնդիրներ են առաջանում։ Իմ կարծիքով այլ բոլոր խնդիրներն էլ մարդածին են և դրանք միայն մարդն էլ կարող է լուծել։ 

Մարդը բնության թշնամին է

 Երկնքի խաղաղ կապույտ գույնը: Չորացած խոտերի, բայց ակնահաճո դեղին գույնը: Ախուրյան գետի հոսքը: Եվ իհարկե տեսարանի գեղեցկությունը ամբողջովին փչացնում էր աղբը:
Ախուրյանի գետի ձախ ափին էինք, քանի որ այցելում էինք Վահրամաբերդ: Վահրամաբերդի տարածքը որոշ չափով խնամված էր, բայց, երբ իջանք Ախուրյան գետի մոտ պատկերը փոխվեց: Մեկ կամ երկու պլաստիկե շշեր չէին, այլ կույտերով աղբ: Մարդը գիտակցաբար  բերել ու իր աղբը թողել է գետի ափին, իր կարճ խելքով էլ մտածել է, որ գետը կոչնչացնի: Ինչու՞ չենք գնահատում մեր հրաշալի բնությունը: Եթե ուզում եք քեֆ անեք ավելի լավ է մնաք տանը անեք, քան բնությունը վերացնեք աղբանոցի: Ինչու՞ տունդ չես աղտոտում, բայց գետի ափին թողնում ես տոպրակներով կամ ավելի վատ առանց տոպրակներով աղբդ: Ես ճամփորդությունների ժամանակ միշտ ուշադիր եմ լինում, թե մարդիկ ինչպես են վարվում մեր բնության հետ: Եվ միշտ դժգոհ վերադարձել եմ տուն, քանի որ ակնկալիքներս չեն արդարացվում:
ՀՀ անկախության տոնին Գյումրիում էինք: Նույնպես ուշադիր էի քաղաքի մաքրությանը և իրոք զարմացել էի, որ ոչ մի ավելորդ աղբ ես չնկատեցի: Ուրախ էի, որ այդ օրով աղբը պարտաճանաչ տանում էին, որովհետև ոչ մեկին հաճելի չէ լինել այնպիսի մի վայրում որտեղ կա աղբ: Դրա համար եկեք մեր շուրջը չաղտոտենք և ավելի զգոն լինենք մեր բնության նկատմամբ:



Անտառն ու Արմանուշ տատը

 Անտառ, որ ասում են, պատկերացնում եմ կանաչ, խիտ ու տարբեր կենդանիներ, մի քիչ էլ վախենում եմ, որ հանկարծ արջ կամ գայլ չլինի: Բայց Շիրակում այդպիսին չէին անտառները: Քայլում էինք անտառում, բայց այն խիտ սաղարթը չկար: Ծառի բներն էին երևում` հավասար շարված: Մեկ էլ կապույտ մի բան տեսանք ծառերի արանքում: Մի քիչ էլ, որ մոտեցանք` տեսանք, որ մի կին է, ճյուղերն էր հավաքում, դարսում իրար վրա: Մոտեցնք նրան. մի քիչ շփոթվեց, չէր ուզում խոսել, բայց մենք հո զրույցի բռնվել գիտենք: Սկսեցինք հարց ու փորձ անել: Անունը Արմանուշ էր: Չէի լսել այդպիսի անուն, դուրս շատ եկավ:

10YearsChallenge բնության մեջ


Ամազոնյան անտառահատումը մեծ էկոլոգիական աղետ է երկրի համար ։ Եթե չկանխեն անտառահատումները, ապա այն անտառները, որոնք համարվում են երկրի <<թոքերը>> այլևս չեն լինի։ 2004 թվականին ընդհամենը 2400 քառ․ կմ տարածք է ոչնչացվել։ Իսկ  2017 թվականի օգոստոսից մինչ 2018 թվականի հուլիսը մոտ 7900 քառ․ կմ անտառահատում է գրանցվել (Լոնդոնից մոտ հինգ անգամ ավելի տարածք)։ Տասը տարվա ընթացքում անտառների ոչնչացումն 30%-ով ավելացել է։ Անտառահատումներից կրճատվում է ծառերի կողմից տրամադրվող ջրային ցիկլի կարևորագույն ծառայությունները այդիսկ պատճառով հրդեհներ են տեղի ունենում այդ շրջաններում։  Եվ տաք ու չոր պայմաններից կլիմայի փոփոխություններ է լինում։ Ավելի քան քսան տարուց կանխատեսում են, որ այդ հրդեհների և անտառահատումների պատճառով Ամազոնի 55%-ը լիովին ոչնչացված կլինի։





Նկարի աղբյուր․
Այլ աղբյուրներ․ 

Հանքարդյունաբերության ոլորտը կառավարության ծրագրում

Կառավարության նախատեսած ծրագրում ինձ միայն դուր եկավ այս կետը․

  • Բացահայտել ընգերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփակա­նատերերին, ստեղծել ու վարել իրական սեփականատերերի ռեգիստրը:
Ես ցանկանում եմ, որ կառավարությունը առաջնային զբաղվի այս կետով, քանի որ Հայաստանի հանքերի մեծ մասը չի պատկանում պետությանը։ Հայաստանի նախկին իշխանությունը չի գիտակցել և մեր հանքերը անիմաստ կերպով շահագործել են և ոչ մի տնտեսական զգայուն աճ չի գրանցվել։
Իսկ Իմ Քալյը դաշինքը նախատեսում է․
  • ապահովելու ենք հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակիցմեխանիզմների կիրառումը:
  • մեր քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը եւ վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը եւ կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու ենքխտանյութի եւ չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ:

Ես ընդհանրապես դեմ եմ հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։ Այս կետերում նշում են, որ ամեն ինչ կվերամշակվի, բայց ես չեմ կարծում, որ դա կիրագործվի։
Ամեն անգամ, երբ մի հանք է բացվում, այդ շրջանը դառնում է անբնակելի, քանի որ հանքարդյունաբերության համար մեր երկիրը փոքր է։ Դա վնաս է և՛ բնությանը և՛ բնակիչներին և՛ կառավարությանը։ Ավելի ցանկալի կլիներ, որ հանքարդյունաբերության ոլորտի փոխարեն զարգացնեին զբոսաշրջության ոլորտը։ Կառավարության ծրագրում զբոսաշրջության ոլորտի կետերից մեկը ասում է․
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝  էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմտուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Եթե նրանք ցանկանում են  համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորել, ապա պետք է մոռանան հանքարդյունաբերության զարգացման մասին, որովհետև դա արդեն իսկ վնասում է էկոտուրիզմին։
Շատ վատ կողմեր ունի հանքարդյունաբերությունը, բայց դրա հետ մեկ տեղ նաև տնտեսական առումով ճիշտ չի լինի, որպիսզի դադարեցվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը։ Միգուցե կլինի տնտեսական ճգնաժամ։


Հանքարդյունաբերությունը Հայաստանում

Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած ոլորտի ճյուղ է։ Իմ կարծիքով Հայաստանում հանքարդյունաբերությունը ճիշտ հունով չի զարգանում։ Տարիների արդյունքը ցույց է տվել, որ մեր բոլոր հանքերից հետո առաջացել են մեծ խնդիրներ։ Խնդիրներից ամենագլխավորը բնակիչների առողջությունն է։  Այդ հանքերից դուրս եկող նյութերը առաջացնում են հարյուրավոր հիվանդություններ, որն էլ ազդում է բնակիչների վրա։ Նախկին կառավորությունը չի հասկացել և միայն իր տնտեսական շահերի համար հանքերը շահագործել են։ Բնապահպանները գրեթե դադարեցրել են Ամուլսար հանքի գործունեությունը, քանի որ գիտակցում էին, որ մեր հանքերից մեկը ևս կշահագործվեր։ Չէր լինի տնտեսական զգայուն աճ և կառաջանար այլ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ամուլսարի հարցին և ասել է ՝   «Երկու հարցի պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, Ամուլսարի հանքը շահագործելու հնարավորություն կտրվի, իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, ապա կառավարությունն այլ ճանապարհով կգնա։
Մենք ունենք մի ուրիշ հարց։ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է և եթե հանքերի գործը դադարեցվի շատ մարդիկ գործազուրկ են լինելու իսկ դա դրդելու է արտագաղթին։ 

Ինչ է ցիանիդը

Ցիանիդները` բարդ քիմիական միացություններ են, որոնք բաղկացած են ածխածնի, ազոտի, ջրածնի կամ այլ տարրի մեկական ատմներից: Տարբերում են ցիանային միացությունների 3 հիմնական տիպեր` ազատ ցիանիդ, թույլ կոմպլեքսային ցիանիդ և ուժեղ կոմպլեքսային ցիանիդ:

Ցիանիդ–ընդհանուր տեղեկություններ

Ցիանիդը բարձրտոքսիկ է: Չնայած դրան, ինչպես և էլեկտրականությունը, պայթուցիկ նյութերը, խիստ դյուրավառ նյութերը (այդ թվում` վառելիքը), կենցաղում օգտագործվող զանազան միացությունները (օր.՝ կաուստիկ սոդան, քլորը և այլն) վտանգավոր են միայն սխալ օգտագործման կամ կառավարման դեպքում: Ազատ ցիանիդը ոչ կանցերոգեն է և ոչ էլ կումուլատիվ թույն է՝ չունի երկարաժամկետ ազդեցություն, քանի որ արագ քայքայվում է(սովորաբար 24 ժամում) և վտանգավոր է միայն առանց համապատասխան պաշտպանության անմիջական շփման դեպքում (օր.՝ կլանում): Խաթարելով թթվածնի
տեղափոխումը մարմնով ցիանիդը կարող է արգելափակել շնչառությունը: Մարմնի վրա ազդեցությունը գնահատվում է ըստ դոզայի կոնցենտրացիայի, այլ ոչ թե ըստ դոզայի քանակի: Ոչ մահացու չափաքանակները թունազերծվում են օրգանիզմում բնական նյութափոխանակային գործընթացների միջոցով (օր.`ծխախոտի ծխում առկա է ցիանիդի բարձր կոնցենտրացիա, սակայն հիմնական վնասը ներկայացնում է խեժը, քանի որ ցիանիդը դուրս է գալիս մարմնից): Ցիանիդները հանդիպում են կենցաղում և բնության մեջ:

Ինչպես է օգտագործվելու ցիանիդը Ամուլսարում

• Ձեռք են բերվելու պինդ բրիկետներ (անվտանգ են տեղափոխման տեսանկյունից):
• Նոսր լուծույթը (շուրջ 200 մգ/լ) ստանալու են լուծելով ցիանիդի չոր աղը ջրում:
• Ցիանիդի լուծույթը կիրառվելու կույտային տարրալվացման հրապարակում, քանի որ լուծույթն օժտված է հանքաքարից ոսկու և արծաթի տարրալվացման հատկություններով:
• Առաջացող մետաղ-ցիանիդ միացությունը մշակվելու է ԱԴՎ (ադսորբցիայի, դեսորբցիայի և վերականգնման) կայանում՝ մետաղների վերականգնման նպատակով, որի ընթացքում ցիանիդը քայքայվում է:
• Մնացորդային լուծույթն ավելացվում է նոսր լուծույթին և կրկին ներմուծվում է ցիկլի մեջ` գործելով որպես փակ համակարգ:

Ցիանիդի կառավարումը Ամուլսարում

• Արդյունահանման ընթացքում ցիանիդի կառավարումն իրականացվելու է ՇՄԱԳ-ի շրջանակներում մշակված ցիանիդի կառավարման պլանին համաձայն, որը մատչելի է հանրության համար:
• Հանքավայրի նախագծումը և շահագործումն իրականացվելու են համաձայն Ցիանիդի կառավարման օրենսգրքին՝ համապատասխան մոնիտորինգի ընթացակարգերով և հանրային իրազեկման արշավներով, ինչպես նաև՝                                                                      – ցիանիդ պարունակող խողովակներն ունենալու են կրկնակի միջնաշերտ,                           – կրկնակի միջնաշերտով ավազաններում տեղադրվելու են արտահոսքերի վերահսկման և կուտակման համակարգեր,
– վտանգավոր լուծույթներ պարունակող տարաները կունենան կրկնակի տարողունակություն(առնվազն 110%/ի չափով),                                                                            – ԱԴՎ կայանը կունենա միջադիր շերտով կուտակիչ ավազան՝ ցիանային լուծույթների ցանկացած արտահոսքի հավանականության կանխման համար:
• Իրականացվելու է ցիանիդի ձեռք բերման, տեղափոխման,պահեստավորման և կիրառման հետ կապված բոլոր ռիսկերի գնահատում (պարբերական թարմացմամբ):
• Ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա կպատրաստվեն անվտանգության արձանագրություններ/ընթացակարգեր և պլաններ:
• Նախքան ցիանիդի առաջին առաքումը մշակվելու և իրականացվելու են ցիանիդի հետ աշխատող աշխատակիցների վերապատրաստման մանրամասն ուսումնական ծրագրեր:
• Հաստատվելու են շտապ բուժօգնության ընթացակարգեր և ցիանիդի ազդեցությանը ենթարկվելու դեպքում հասանելի կլինեն հակաթունային կոմպլեկտներ:

Անվտանգության ուղեցույցների օգտագործում

• Ջրածնի ցիանիդի (HCN) կոնցենտրացիաները նվազեցնելու նպատակով աշխատանքները միշտ իրականցվում են լավ օդափոխվող տարածքներում
• Ցիանիդի հետ անմիջական շփումից զերծ մնալու նպատակով օգտագործվում են անձնակազմի պաշտպանիչ սարքավորումներ՝ դրանք են`                                                           -դեմքի ամբողջական դիմակ սակառ,                                                                                                -դեմքի ամբողջական պաշտպանիչ դիմակ և անվտանգության
ակնոցներ,
-արմունկը ծածկող ՊՎՔ ձեռնոցներ,
-մեկանգամյա օգտագործման ‘պոլի’ կոմբինիզոն կամ գոգնոց,
-անվտանգության ռետինե երկարաճիտ կոշիկներ և/կամ
անվտանգության երկարաճիտք կոշիկներ,
-անվտանգության սաղավարտ,
• Անձնակազմի համար ջրածնի ցիանիդի (HCN) շարժական
չափիչ սարք:
Օգտագործված աղբյուրը՝ 1