Համամոլորակային էկոլոգիական խնդիրները այն խնդիրներն են, որոնք ընդգրկում են ամբողջ երկրագունդն ու մարդկությունը, սպառնում նրանց ներկային և ապագային։ Ու այդ խնդրի լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների միասնությունը:
Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են ՝ մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ։ Եվ գրեթե բոլոր ոլոտներն էլ ունեն համամորոլկային էկոլոգիական խնդիրներ։ Առաջինը կշեշտեմ մթնոլորտի աղտոտվածությունը և օզոնային շերտի քայքայումը։ Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ: Ջրոլորտը նույնպես ունի իր հիմնախնդիրերը։ Առաջինը դա Համաշխարհային օվկիանոսի աղտոտումն է։ Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Այնտեղ առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոս: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Բացի դրանից մեծ խնդիր է դարձել քաղցրահամ ջրերի որակի փոփոխությունը կամ վատացումը։ Գիտենք, որ շատ ու շատ կենցաղային թափոններ արտանետվում են գետեր կամ լճեր և դա հանգեցնում է նրան որ շուտով մենք քաղցրահամ ջրի մեծ պակաս կունենանք։ Հողերի էրոզիան քարոլորտի խնդիրներից մեկն է։ Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն: Իսկ հողերի էրոզիայի շնորհիվ սկսվում են անապատացումներն։ Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը: Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ շատ այլ խնդիրներ են առաջանում։ Իմ կարծիքով այլ բոլոր խնդիրներն էլ մարդածին են և դրանք միայն մարդն էլ կարող է լուծել։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire