Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը։ Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը, որով 1 մլն դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար: 2016-2018թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության մեջ է ընդգրկված նաև երիտասարդ նորակազմ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու միջնաժամկետ ծրագիրը: Սակայն ընդունված հայեցակարգերը բավարար արդյունք չեն ապահովում, իսկ կյանքը ցույց է տալիս, որ հստակ ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական գոտում, ունի ներքին և արտաքին բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Իսկ սրա արդյունքում Հայաստանում արձանագրվում է այն իրողությունը, որ մեր երկիրը կարող է դասվել վերարտադրողական տեսանկյունից անկարողունակ երկրների շարքում, որը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը:
Իմ կարծիքով, տարբեր երկրներում պետք է կիռարվի տարբեր մոտեցումներ, քանի որ զարգացած երկրներում բնակչության աճը շատ դանդաղ է։ Երիտասարդները ավելի շատ կենտրոնանում են իրենց կարիերայի վրա և ընտանիքներում երկու կամ առնվազն երեք երեխա են ունենում։ Իսկ ոչ այդքան էլ զարգացած երկրներում հակառակ պատկերն է և այնտեղ բնակչության աճը կանխելու համար մարդկանց պետք է կրթություն և այլ պայամաններ։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire