Ես սեբաստացի եմ

novembre 17, 2019

Մեր ընտանիքում գրեթե բոլորը սեբաստացի են կամ եղել են սեբաստացի: Մայրս, ավարտելով կրթահամալիրը, որոշեց, որ իր երեխաները նույնպես պետք է հաճախեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առաջինը քույրս ընդունվեց կրթահամալիրի Նոր դպրոց, հետո, երբ արդեն իմ դպրոց գնալու ժամանակն էր, ես էլ ընդունվեցի Նոր դպրոցի առաջին դասարան, իսկ այդ ընթացքում եղբայրս սկսել էր իր սեբաստացիական ուղին մեր մանկապարտեզում: Ի տարբերություն եղբորս` մանկապարտեզ չեմ հաճախել: Ութ տարեկանում հասկացա, որ ոչ բոլոր դպրոցներն են մեր կրթահամալիրի նման, և ես վերադարձա իմ դպրոց: Իմ ընտանիքը շատ է սիրում կրթահամալիրի կրթական ծրագիրը, միջոցառումները, ծեսերը, և մեծ հավանություն է տալիս ճամփորդություններին, քանզի ճամփորդելով սովորում ես շատ ավելի բան և շատ ավելի լավ ես սկսում ճանաչել քո հայրենիքը, բացահայտել մարդուն: Արդեն 11-րդ դասարանում եմ սովորում եմ: Ինչքա՜ն փորձությունների միջով եմ անցել: Շատ ու շատ ձեռքբերումներ եմ ունեցել այս տարիների ընթացքում: Տեսածս և զգացածս` չթվարկեմ: Երևի ամենամեծ ձեռքբերումս այն է, որ Հայաստանը և ոչ միայն Հայաստանը կարողացել եմ ճանաչել ճամփորդելով: Ձեռքբերում է նաև, որ լավ տիրապետում եմ լուսանկարչությանը` ընտրությամբ գործունեությանս: Ինձ այլ կրթական հաստատությունում չեմ պատկերացնում: Անկեղծ ասած, եղել են պահեր, երբ ցանկացել եմ դպրոցս փոխել, բայց շատ ուրախ եմ, որ և տան անդամներն էին դեմ, և հարմար կրթական հաստատություն չեմ գտել: Յուրաքանչյուր օր մեծ հաճույքով ու սպասումով եմ գալիս դպրոց և գիտեմ` բացի դասերից կմասնակցեմ քննարկումների, համերգների, հյուրերի ընդունելության, ու կբացահայտեմ իմ ինքնության նոր անկյունները, կկայանամ, կինքնահաստատվեմ: 
Սիրում եմ քեզ, իմ կրթահամալիր:

Գրականություն

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

novembre 11, 2019

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:
Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով,  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :

Ցանկապատի երկու կողմերը

novembre 08, 2019

Առաջին դասարանից սեբաստացի եմ և այդ պատճառով է, որ բանգլադեշյան ամեն մի ծակուծուկը գիտեմ: Դպրոցից դպրոց տեղաշարժվելու համար  ընկերներով միշտ փորձում էինք շենքերի միջով գնալ, որպեսզի ճանապարհներով չքայլեինք, բայց դրանից էլ տուժում էր մեր դասաժամերը, քանի որ ուշ էինք հասնում: Տասը տարի ականատես եմ եղել և իմ ջանքերն եմ ներդրել դպրոցի ցանկապատների իջեցմանը, տարածքների կանաչապատման  ու ներկայիս միջավայրի ձևավորման մեջ և դրա արդյունքում էլ ունենք իսկը հանգստանալու ու ստեղծագործելու տարածքներ (նույնիսկ, երբ երեկոյան դուրս եմ գալիս պտտվելու դպրոցի տարածքով սիրում եմ քայլել, քանի որ ինձ ազատ և ոգեշնչված եմ զգում): Փոքր ժամանակ չէի սիրում գնալ Մեդիակենտրոն կամ Գեղարվեստ,քանի որ ճանապարհը չէի սիրում: Բայց վերջերս շատ ուրախ եմ, որ աշխատանքներ են կատարվում և դեպի Հյուսիսային դպրոց կամ Գեղարվեստի կենտրոն տանող ճանապարհը կարճացնելու: 

English

Alpha Centauri(a triple-star system)․

novembre 06, 2019

Alpha Centauri is a triple-star system. It consists of Alpha Centauri A, Alpha Cetauri B and Proxima Cetauri. One of the three stars in Alpha 2. Centauri is Proxima Centauri, which is the nearest star to the Earth, except, of 3. course, for the Sun. The name “Proxima” comes from a Latin word which 4. means “close”. 5. Even though Proxima Centauri is the closest star to the Earth outside of our 6. solar system, it is not really close. Interstellar distances are so large that 7. they are almost impossible to imagine. A person traveling in a modern 8. spacecraft would not arrive at Proxima Centauri within this lifetime, or the 9. next, or even ten lifetimes because the distance is so great. Light travels at a 10. speed of 186000 miles per second, and it still takes light more than four 11. years to travel from Proxima Centauri to the Earth. 12. Alpha Centauri can be easily seen in the night sky without a telescope 13. from certain parts of the Earth. It is the third brightest star in the sky, out of 14. approximately 6000 visible stars. It cannot be seen from most parts of the 15. United States because most of the United States is too far north; however, it 16. can be seen from the southern parts of the southernmost states.

Էկոլոգիա

Աշխարհագրական թաղանթի ոլորտները.հետազոտական, վերլուծական աշխատանք

octobre 31, 2019

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները այն խնդիրներն են, որոնք ընդգրկում են ամբողջ երկրագունդն ու մարդկությունը, սպառնում նրանց ներկային և ապագային։ Ու այդ խնդրի լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների միասնությունը: 
Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են ՝ մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ։ Եվ գրեթե բոլոր ոլոտներն էլ ունեն համամորոլկային էկոլոգիական խնդիրներ։ Առաջինը կշեշտեմ մթնոլորտի աղտոտվածությունը  և օզոնային շերտի քայքայումը։ Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ: Ջրոլորտը նույնպես ունի իր հիմնախնդիրերը։ Առաջինը դա Համաշխարհային օվկիանոսի աղտոտումն է։ Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Այնտեղ առանց որևէ  վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոս: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Բացի դրանից մեծ խնդիր է դարձել քաղցրահամ ջրերի որակի փոփոխությունը կամ վատացումը։ Գիտենք, որ շատ ու շատ կենցաղային թափոններ արտանետվում են գետեր կամ լճեր և դա հանգեցնում է նրան որ շուտով մենք քաղցրահամ ջրի մեծ պակաս կունենանք։ Հողերի էրոզիան քարոլորտի խնդիրներից մեկն է։ Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն: Իսկ հողերի էրոզիայի շնորհիվ սկսվում են անապատացումներն։ Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:  Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ շատ այլ խնդիրներ են առաջանում։ Իմ կարծիքով այլ բոլոր խնդիրներն էլ մարդածին են և դրանք միայն մարդն էլ կարող է լուծել։ 

Հայոց լեզու

Գործնական աշխատանքներ, 25.10.11-րդ դասարան

octobre 31, 2019

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:
Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակքույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահանուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:
Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Հայոց լեզու

Գեղարքունիքի բարբառ

octobre 14, 2019

Գտիր բառերի գրական տարբերակը:
Հիրգուն- երեկո
Ըղունգ- եղունգ
Հորի- ում
Դöր- ուր
Իմալ- ինչպես
Սաբախտան- առավոտյան
Մկա— հիմա
Իրիցավ— երևաց
Վöր— որ
Տարինբիթուն- ամբողջ տարին
Ըսթար- վիճակ
Ճիժուպիժ— երեխա
Գախ-գախ-
Խաց- հաց
Խա— այո
Օթախ— սենյակ
Մնի- նման
Սվթա- սկզբից
Մթամ— իփրև
Անգաջ- ականջ
Իսան- մարդ
Խորոտ- գեղեցիկ
Ջիշամ-
Չէնգէլ- պատառաքաղ