Արհեստական բանականությունը աշակերտների համար


📅 Ամսաթիվ՝ Նոյեմբերի 6
⏰ Ժամ՝ 10:10
📍 Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արհեստական բանականությունն այլևս ապագայի տեխնոլոգիա չէ։ Այն արդեն փոխում է մեր սովորելու, հաղորդակցվելու և տեղեկատվություն ստանալու մոտեցումները։

Որքանո՞վ ենք մենք հասկանում այս տեխնոլոգիան։ Ինչպե՞ս կարող ենք առավելագույնս օգտվել դրա հնարավորություններից։ Եվ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել այն օգտագործելիս։ Հրավիրում եմ մասնակցելու ինտերակտիվ քննարկման, որի ընթացքում կանդրադառնանք՝
  • Արհեստական բանականության աշխատանքի սկզբունքներին 
  • Դրա կիրառման հնարավորություններին կրթության և ինքնազարգացման ոլորտում
  • Արհեստական բանականության առավելություններին, սահմանափակումներին և հնարավոր ռիսկերին
  • Տեղեկատվության հավաստիությունը գնահատելու և ԱԲ-ից պատասխանատու օգտվելու հմտություններին
Հանդիպումը կանցկացվի գործնական օրինակների, հարցերի և քննարկումների միջոցով։

Եկե՛ք բացահայտելու արհեստական բանականության հնարավորությունները միասին։


Aucun commentaire:

Enregistrer un commentaire