Affichage des articles dont le libellé est Հայոց լեզու. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Հայոց լեզու. Afficher tous les articles

Լեզվի օրեր

Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:
1.
Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:
4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:
5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:
6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:
8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:
9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:
10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ
11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:
12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:
13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:
14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:
15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:
16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:
17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:
18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:
20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:
21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:
22. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:
23. Արաբերենը պաշտոնական լեզու է, աշխարհի 25 երկրներում:
24. Բասկերենը ոչ մի լեզվաընտանիքի չի պատկանում:
25. Ժեստերի լեզուները նույնպես լինում են տարբեր:

Լեզվի օրեր

«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն:
Օխտը- յոթ
աստղունք- աստղեր
խնդիրք — պահանջ, խնդրանք
իգիթ — կտրիճ
էն — այն
հերվան- հարևան
բինի — բարձր
ուրթ — արոտավայր
չոլեր — անբնակ տեղ
էրեցիր — արեցիր
արին- արյուն
անգյուման — անհուկս
ղամեդ- դանակ
դագեն- վրան
կարենում — կարողանալ
մարդի — մարդ
մտիկ — նայիր, տես
ավլուկ — ավելուկ
ընչի- ինչու
ուսած — ուսյալ
դոշ է տալիս — կրծքով պաշտպանել
յարս — սիրած էակ
յարաբ — տեսնես, մի՞թե
ջիգյար — ազգական, հարազատ
ազիզ — սիրելի, թանկագին
մին էլ — մեկ էլ
շհու- շվի
յայլա- ամառային արոտավայր
մուրազ- փափագ
քուշուշք- շղարշ
գյուլլա- փամփուշտ
գյուլում- Բարեկենդան
կոխ- գոտեմարտ
լեն- լայն
փարդա- վարագույր
մեյդան- հրապարակ
նամարդ- ստոր
չեմ սիրի- չեմ սիրելու
խանչալ- վրնջալ

Ներգործական և կրավորական կառույցներ

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:
Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին: Այդ  Խիզախ զինվորը սիրվում էր  բոլորի կողնից:
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը: Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից:
Բացումն անընդհատ հետաձգում են: Բացումն անընդհատ հետաձգվում է:
Մեղմ քամին շարժում է սաղարթները: Սաղարթները շարժվում են մեղմ քամուց:
Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը: Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոս թուրից ու նիզակից:
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը: Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությունից:
Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:
Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից: Նրա ազնվազարմ նայվացքը հմայում է բոլորին:
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել: Ատավոտվա ցողը նարնջագույն քաերի վրա շողշողուն կաթիծներ է շարել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից: Ձյունի ծանրությունը թեքել է փայտե հեռասյունը:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել: Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն` ուղտին:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից: Ինչ-որ թռչյունի կռնչյուն խախտեղ գիշերվա անդունդը:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից: Հարևանի քար անտարբերւթյունը վրդոհվել է ծերունուն:
Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով: Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը:

Ուղիղ և անուղղակի խնդիր


Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:
Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:
Երկինքը ծածկվեց ամպերով:
Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:
Առաջադրանքներ
Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
  • Հանցագործը քննադատվում էր դատավորից:(ո՞մ կողմից)
  • Բնությունը փոխվում է թափոններից : ( ինչի՞ց )
  • Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից : (ինչի՞ց)
  • Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով: ( ինչո՞վ )
  • Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :(ինչո՞վ)
Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում: Համեղ ընթրիքը պատրաստվում է աղջկա կողմից:
Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը: Նրա խարխուլ կացարանքը քանդվել է երկրաշարժից:
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին: Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:
Ամպերը պատեցին  երկինքը: Երկինքը պատվեց ամպերից:
Տանտերը ներս հրավիրեց հյուրերին: Հյուրերը ներս հրավիրվեցին տանտիրոջ կողմից:
Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց: Քամուց հալածում էին մառախուղի թանձր քուլաները:
Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից: Սիմոնը արագ լրացրեց  հինգ դիմում:
Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից: Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշակերտներին:
Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով: Բերրի պտղաշառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց: Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին:

Առաջադրանք հայոց լեզվից

Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում էմյուսը՝ ոչՏեղադրիր ճիշտ բառը:
ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով:
Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:
  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – մահանալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – անպատված լինել
    8. գլխին տալ — փոշմանել

    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
    Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
  4. պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
       
 Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
  1. Արյունը գլխին խփել-կատաղել
  2. Լեզուն բռնվել-չխոսել
  3. Քարը փեշից թափել- համոզվել
  4. Զենքերը վայր դնել-հանձնել
Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:
  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Զեղչումներ, շաղկապի զեղչում

Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
    Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս:
Տեսնես՝ ինչ պատահեց հորս:
Նա գիտե, թե ինչ է պատերազմը:
Նա գիտե՝ ինչ է պատերազմը:
Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Նա մտածում էր՝ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:
Ասում են՝ նրա ջուրն ինքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Նա հեռադիտակով տեսել էր՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:
Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով:
Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է՝  այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություններ:
Համադասական շաղկապներն են՝և, ու, բայց, սակայն, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և անյպես, և՛… և՛, կա՛մ … կա՛մ, ո՛ւ … ո՛ւ, թե՛ … թե՛, ո՛չ … ո՛չ:
1) Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
2) Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
3) Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
4) Թողել եմ ներքև և՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
5) Ո՛ չ հայրենիք ունի, ո՛ չ տուն, ո՛ չ անուն:
6) Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
7) Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր:
8) Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
9) Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
10) Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
11) Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
12) Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
13) Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Գործնական քերականություն

Տրված բառերում  գտնել ուղղագրական սխալները և ուղղել:
Միջօրեական, ակնհայտ, երևութական,  հանդիպակաց, վերարկուի, խարխափել, խորթանալ, տաղտկալի, տախտակ, անբասիր, որևէ, երբևիցե, արքայորդի, երբեք, երփնաթույր, նախկին, վեհապանծ, քմահաճ, աղբյուր, վառվռուն, դարպաս, բևեռային, խավիար, խորազնին, գիշերօթիկ, անօթևան, սաղարթախիտ, ոսկեվազ, ամբարտավան, ակնդետ, դեղնազօծ, ուղևոր, խճուղի, պատշգամբ, էական, դշխուհի:
Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շիկանալ(շեկ), գթասիրտ(գութ), գիրություն(գեր), կուտակել(կույտ), իջվածք(էջ), ընձառյուծ(ինձ), թխպոտ(թուխ), ձուլագործ(ձույլ), սնափառ(սին), բքախեղդ(բուք), ածխահատ(ածուխ), չվերթ (չու), ուղղակի(ուղիղ), բուժում(բույժ), ուղեվարձ (ուղի):
  Բառաշարքում ընդգծել  բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:
   Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը:
Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ 16.12.2019 1.Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրիր ճիշտ բառը: ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները): բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը): գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասնական) որոշում չկայացվեց: դ. Որոշվեց հիվանդի իրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով: 2) Ո՞ ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված: 1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել 2.երեսից կախվել – թախանձել 3.արյունը ջուր դառնալ – սահմռկել 4.աչքերը փակել – ժպտալ 5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել 6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ 7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել 8. գլխին տալ — ուրախանալ 3. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից: 1.հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ 2.հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ 3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել 4.ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ 4) Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա. 1.արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել 2.արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ 3.քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի 4.պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի 5) Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից. 1.ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ 2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ 3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ 4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի 6) Գրի´ր տրված դարձվածքների իմաստները. 1.Արյունը գլխին խփել- կատաղել 2. Լեզուն բռնվել – կաշկանդվել 3. Քարը փեշից թափել- համոզվել 4.Զենքերը վայր դնել – հանձնվել 7)Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի: ……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում: Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը ԶԵՂՉՈՒՄՆԵՐ, ՇԱՂԿԱՊԻ ԶԵՂՉՈՒՄ 16.12.2019 Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ: Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ: Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է: Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է: Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու: Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու: Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում խաղաղություն էր տիրում: Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում խաղաղություն էր տիրում: 1. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները: Տեսնես՝ ինչ պատահեց հորս: Նա գիտե՝ ինչ է պատերազմը: Նա մտածում էր՝ այնքան էլ ապահով չէ Զեյթունը: Ասում են՝ նրա ջուրն ինքնահոս է: Նա հեռադիտակով տեսել էր՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին: Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել: Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ: Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով: 2. Ուղղեք կետադրական սխալները: Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում: Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց: Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը: ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԱՌԱԿ (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ) 15.12.2019 Սուրբծննդյան առակ Թարգմանություն Ժամանակին մի կոշկակար էր ապրում: Նա այրիացել էր և միայն մի փոքրիկ տղա ուներ: Քրիստոսի ծննդյան տոնի նախօրեին տղան ասում է հորը. — Այսօր Փրկիչը մեզ հյուր կգա: — Սուտ է,- չի հավատում կոշկակարը: — Դե կտեսնե՛ս , կգա: Ինքն է ինձ երազում այդ մասին ասել: Տղան սպասում է հարգարժան հյուրին, նայում է պատուհանից, բայց ոչ ոք չկա: Եվ հանկարծ տեսնում է, թե ինչպես են բակում երկու տղա ծեծում մի տղայի, ով չէր էլ դիմադրում: Կոշկակարի տղան վազում է փողոց և ցրում տղաներին, իսկ տուժած տղային` տուն բերում: Հոր հետ կերակրում են, լվանում, մազերը սանրում, և այդ ժամանակ կոշկակարի տղան ասում է. — Հայրի՛կ, ես երկու կոշիկ ունեմ, իսկ իմ նոր ընկերոջ մատները կոշիկից դուրս են եկել: Թույլ տուր նրան իմ կոշիկները նվիրել: Փողոցում այնքան ցուրտ է, դրա հետ մեկտեղ այսօր էլ տոն է: — Ինչ արած, թող քո կամքը լինի, — համաձայնում է հայրը: Նրանք կոշիկները տալիս են տղային, և վերջինս ուրախ, պայծառ տուն է գնում: Անցնում է որոշ ժամանակ, և կոշկակարի որդին դարձյալ պատուհանից չի հեռանում` հույս ունենալով, որ Փրկիչը իրեն հյուր կգա: Տան մոտով մի մուրացկան է անցնում և խնդրում. — Բարի՛ մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդ է, իսկ ես ոչինչ չեմ կերել, խնդրում եմ, օգնե՛ք, հանուն Քրիստոսի: — Մտեք ներս, պապի՛կ,- կանչում է տղան,-Աստված քեզ առողջություն տա: Տղան հոր հետ կերակրում, խմեցնում է ծերունուն, և նա հիանալի տրամադրությամբ հեռանում է: Իսկ տղան դեռ սպասում է Քրիստոսին և արդեն սկսում է անհանգստանալ: Եկավ գիշերը, փողոցում բոլոր լույսերը վառվեցին: Եվ հանկարծ կոշկակարի տղան գոռում է. — Օ՜, հայրի՛ կ, այնտեղ` սյան մոտ, ինչ-որ կին է կանգնած` փոքր երեխան գրկին: Տե՛ ս, ինչքա՜ն են նրանք մրսում: Տղան վազում է փողոց և նրանց տուն բերում: Կերակրում են, խմեցնում, և տղան ասում է. — Այս ցրտին որտե՞ղ պետք է գնան: Փողոցում բուք ու բորան է: Խնդրում եմ, թող այսօր մեր տանը գիշերեն: — Որտե՞ղ պետք է գիշերեն,- հարցնում է կոշկակարը: — Դու բազմոցին կքնես, ես` սնդուկի վրա, իսկ նրանք` մեր անկողնում: — Դե լավ, թող մնան: Վերջապես բոլորը պառկում են քնելու: Տղան նորից երազ է տեսնում, որտեղ Փրկիչը գալիս է իր մոտ և սիրալիր ասում. — Իմ հրաշք, միշտ երջանիկ եղիր: — Աստված, իսկ ես քեզ ցերեկն էի սպասում,- ասում է տղան: Իսկ Աստվածն ասում է. — Իմ թանկագին, ցերեկը ես արդեն երեք անգամ եկել եմ քեզ մոտ: Եվ երեք անգամն էլ դու ինձ ընդունել ես այնպես, որ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի: — Աստվա՛ծ, ես չգիտեի: Այդ ե՞րբ: — Այո, չգիտեիր, բայց միևնույնն է, ընդունեցիր: Առաջին անգամ ոչ թե տղային փրկեցիր չարագործների ձեռքից, այլ` ինձ: Շնորհակալ եմ քեզ, իմ հարազատ: — Աստվա՛ծ, իսկ երկրորդ անգամ ե՞րբ եկար: Ես անընդհատ պատուհանից նայում էի,- հարցնում է կոշկակարի տղան: — Իսկ երկրորդ անգամ մուրացկանը չէր, այդ ես էի եկել ընթրիքին: Հորդ հետ չորուկն էիք ուտում, իսկ ինձ տոնական թխվածքը տվեցիք: — Դե, գոնե երրորդ անգամ ճանաչեի քեզ, Աստված: — Իսկ երրորդ անգամ մորս հետ գիշերեցի այստեղ: — Ինչպե՞ս թե: — Մի անգամ ստիպված եղանք Հերովդեսից փախչել Եգիպտոս: Այդպես դուք ինձ ու մորս սյան մոտ գտաք, ինչպես եգիպտական անապատում գտան, և տեղավորեցիք ձեր ապաստանում: Հավերժ երջանիկ եղիր, սիրելի՛ս: Առավոտյան տղան արթնանում է և առաջին հերթին հարցնում. — Որտե՞ղ են երեխան ու կինը: Նայում է շուրջը, բայց ոչ ոք չկա: Կոշիկները, որը երեկ աղքատին էր նվիրել, նույն տեղում դրված էին, տոնական տորթը` նույնպես: Իսկ սրտում այնպիսի աննկարագրելի ուրախություն էր, որը երբևէ չէր զգացել: ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 09.12.2019 Համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություններ: Համադասական շաղկապներն են՝և, ու, բայց, սակայն, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և անյպես, և՛… և՛, կա՛մ … կա՛մ, ո՛ւ … ո՛ւ, թե՛ … թե՛, ո՛չ … ո՛չ: 1) Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում: 2) Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ: 3) Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով: 4) Թողել եմ ներքև և՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ: 5) Ո՛ չ հայրենիք ունի, ո՛ չ տուն, ո՛ չ անուն: 6) Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան: 7) Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր: 8) Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ: 9) Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը: 10) Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ: 11) Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր: 12) Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը: 13) Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ: ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 05.12.2019 Տրված բառերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Միջօրեական, ակնհայտ, երեվութական, հանդիպակաց, վերարկուի, խարխափել, խորթանալ, տաղտկալի, տախտակ, անբասիր, որևէ, երբևիցե, արքայորդի, երբեք, երբնաթույր, նախկին, վեհապանձ, քմահաճ, աղբյուր, վառվռուն, դարպաս, բևեռային, խավյար, խորազնին, գիշերօթիկ, անօթևան, սաղարթախիտ, ոսկեվազ, ամբարտավան, ակնդետ, դեղնազօծ, ուղևոր, խճուղի, պատշգամբ, էական, դշխուհի: Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը: Շիկանալ-շեկ, գթասիրտ-գութ, գիրություն-գեր, կուտակել-կույտ, իջվածք-, ընձառյուծ-ինձ, թխպոտ-թուխպ, ձուլագործ-ձույլ, սնափառ-սույն, բքախեղդ-բուք, ածխահատ-ածուխ, չվերթ-չիվ, ուղղակի-ուղիղ, բուժում-բույժ, ուղեվարձ-ուղի Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ: Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային: Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը: Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա: ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1) Գորշացած պատերին կախված էին աքցաններ,  խարտոցներ, դաշույններ, զենք, զրահ, սաղավարտներ,  վահաններ:
2) Ծանր, ճնշող շոգ էր լցվել Որոտանի կիրճը:
3) Սիրում եմ աստղերի աշխարհը, գիշերային խորհրդավորությունը:
4) Արամը, Հասմիկը, Հրաչյան հավաքվել էին քաղաքի բուսաբանական այգու մոտ:
5) Խոր լռության մեջ լսվում էին գորտերի կռկռոցը, չորացած տերևների ճռճռոցը, թռչունների խոր կռինչը:
6) Նրանք վառ ու արտահայտիչ կերպով նկարագրում էին գույնզգույն ծաղիկների, ծառերի, գետերի, ամպերի գույներն ու երանգները:
7) Երեկոյան ստվերները պառկում են հուռթի արտերի, արոտամարգերի, խոտհարքերի վրա, ձգվում են, երկարում, հետզհետե աներևութանում, անէանում:
8) Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ, սկսեց խորհել:
9) Բերկրանքից նա արթնացավ ու երեխայի պես տխրեց փախչող, անէացող երազի համար:
10) Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևի ափսեին:

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

1.Կետերի փոխարեն այնպիսի արմատնե՛ր գրիրոր երկու բառ կազմեն և՛ նախածանցիև՛ վերջածանցի հետ:
Ապ․․․իք- ապերախտ, երախտիք
ընդ․․․որդ- ընդդեմ, դիմորդ
ընդ … ային- ընդհանուր, հանրային
ստոր․․․իչ- ստորադաս, դասիչ
հակա․․․իկ- հակամարտ, մարտիկ
դժ … եղ- դժգույն, գունեղ
արտ … ային- արտերկիր, երկնային
տար … ելի- տարօրինակ, օրինակելի
համ … եղ- համազոր, զորեղ
2. Բառաշարքերում ընդգծել անդր նախածանցն ունեցող բառերը (5 բառ):Անդրադարձ, անդրդվելի, անդրիագործ, անդրաշխարհ, անդրծովյան, անդրոշմ, անդրբևեռ, անդրշիրիմ, անդրույք
առ նախածանցն ունեցող բառերը (5 բառ):
Առգրավել, առևտուր, առերես, առյուծ, առափնյա, առվակ, առկայծել,  առհասարակ, առնետ
ապ նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Ապերասան, ապակեպատ, ապերախտ, ապարդյուն, ապաստան, ապաքինում, ապօրինի, ապարանք, ապաշնորհ

գեր նախածանցն ունեցող բառերը (5բառ):Գերան, գերբեռնել, գերազնիվ, գերեզման, գերություն, գերխնդիր, գերզգայուն, գերանդի, գերբնական
համ նախածանցն ունեցող բառերը (5բառ):Համերաշխ, համերգ, համառ, համադաս, համոզմունք, համեմատ, համբավ, համաներում, համազգեստ
                                       
տ  նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Տկար, տաղանդ, տհաճ, տգետ, տկլոր, տտիպ, տհաս, տպարան, տձև
տար նախածանցն ունեցող բառերը (5բառ):Տարադրամ, տարածք, տարատեսակ, տարափ, տարաբախտ, տարաշխարհ, տարիք, տարօրինակ, տարկետում:

Բացահայտչի կետադրությունը

Երջանիկ պատահականությամբ ես` խոտորջուրցի պատանիս, դուրս պրծա արյունոտ սպանդից:
Աստղերը` երկնքի այդ զառ-վառ ծաղիկները, բուրում էին երկնային ոլորտում:
Թագավորին մնում էր արագ կազմակերպել տերունական զորքը` դիմադիր բռունցքը:
Անգամ եղբայրը` Վահանն էլ զարմացավ քրոջ վերաբերմունքից:
Մանեն ակամա հիշեց եղբոր` Արմենի համեմատությունը և ժպտաց:
Մեր հերոսների նախամայրը` Ծովինարը, ջրային տարերքի անձնավորումն է:
Որպես մի հրեշտակ` նա հայտնվեց և անհետացավ:
Վանքը` իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից:
Մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր Սմբատը` իբրև մի դատապարտյալ:
Պատրիկյանը` իբրև գործազուրկ ուսուցիչ և ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր:
Այդ ծուխը` որպես սև մառախուղ, ծածկել էր գյուղերը:
Հորիզոնի վրա` մշուշի մեջ, նկատվեց  հազիվ նկատելի մի կամար:
Լճի մոտ` բարձրադիր քարակոփ ժայռի վրա, կանգնած էր մի մարդ:
Ապստամբ մարտիկները հավաքվեցին նույն օրը` երեկոյան:
Երեկոյան` արևը մայր մտնելուն պես, նրանք պատսպարվեցին քարայրներում:
Ներքևում` ձորերի մեջ, հսկա քարեր են կուտակվել:

ՇՏԵՄԱՐԱՆ

1) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ
2) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:
1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրշեջ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
3) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել3) հանապազoր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել
4) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) մեղմորեն, մեղմօրոր, միջորեական, քառորդ
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջող
4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ
5) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:
1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշորոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
6) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:
1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ
7) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:
1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
2) թեթևոտն, հոգեվորդի, գոտևորել, եղրևանի
3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել

8) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:
1) արևակն, երևակայել, ոսկեվազյան, գոտևորել
2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել
9) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ:
1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
2) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
10) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ:
1)  այծյամ. ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արթայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
4) պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա
11) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ:
1) Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
2) բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
3) խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ
4) ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա
12) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:
1) ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել
13) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ:
1) հափշտակել, թպրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2) Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ
14) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ:
1) խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
2) հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմոց
3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4) կոպերիզ, երփնաթույր, հղփանալ, արփի
15) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:
1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3) ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք
4) ճրագալույց, ճգնակյաց, օձիգ, նախքան
16) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ:
1) վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
2) մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
3) հարկահավաք, ակցան, փեղկ, անհարկի
4) դիցուք, մակույկ, նախկին, նախքան
17) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք:
1) հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
2) Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
3) կառք, չոքել, մարագ, շքերթ
4) բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ
18) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:
1) երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
2) կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորթություն
3)  ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
4) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել
19) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ:
1) բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
2) խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
3) կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
4) փտախտ, փութկոտ, քողտիք, խոտհարք
20) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ:

1) վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
2) արթմնի, կարթ, արդուկ, զվարթություն
3) զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայտալ
4) ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ