ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություններ:
Համադասական շաղկապներն են՝և, ու, բայց, սակայն, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և անյպես, և՛… և՛, կա՛մ … կա՛մ, ո՛ւ … ո՛ւ, թե՛ … թե՛, ո՛չ … ո՛չ:
1) Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
2) Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
3) Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
4) Թողել եմ ներքև և՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
5) Ո՛ չ հայրենիք ունի, ո՛ չ տուն, ո՛ չ անուն:
6) Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
7) Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր:
8) Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
9) Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
10) Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
11) Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
12) Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
13) Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire