Հայաստանն ունի շատ ռեկրեացիոն ռեսուրսներ։ Լինելով սեբաստացի՝ Հայաստանով հաճախ եմ ճամփորդում և իհարկե ճամփորդելով էլ սովորում եմ մեր բնածին ու մարդածին ռեկրեացիոն ռեսուրսների մասին։ Հայաստանը լեռնային երկիր է և դրա շնորհիվ Հայաստանում մեծ տեղ է զբաղեցնում լեռնագնացությունը։Չեմ ասի, որ շատ զարգացած է այս ճյուղը, բայց դրա հետ մեկ տեղ շատ ու շատ լեռնագնացություններ են կազմակերպվում։ Ես նույնպես լեռնագնացությունների մասնակցել եմ և ամենատպավորիչն ինձ համար եղել է Արմաղան լեռը հաղթահարելը։ Քանի որ կիլոմետրերով քայլելուց հետո, հիասքանչ տեսարան է բացվում։ Բացի լեռներից Հայաստանի բոլոր մարզերում կգտնես շատ գեղեցիկ անտառներ, ջրվեժներ և գետեր։ Սա մեր երկրի համար պետք է լինի ամենաարժեքավորը, քանի որ բնածին ռեսուրսների անհետացման վտանգ կա։ Իսկ վտանգի պատճառն էլ իհարկե մարդն է։ Այն մարդը ով կարող է ստեղծել հիասքանչ հանգստանալու վայրեր, բայց դրանից էլ վնասի մեր բնությանը։
Լինելով լուսանկարիչ՝ ճամփորդություններին ես փորձում եմ տեսածս արտացոլել պատկերներում, լուսանկարներիս շնորհիվ մարդկանց ավելի ճանաչելի եմ դարձնում հայաստանյան չբացահայտված ու անհայտ վայրերը, քանի որ դեռ մեր ճանապարհներին չկան ցուցանակներ, տարածքի գովազդներ,նույնիսկ սոցցանցերում: Գրեթե բոլոր ճամփորդություններս լուսաբանում եմ, որն ինձ համար և ուսուցում է և հաճույք:Շատ եմ սիրում նկարներիս միջոցով մարդկանց փոխանցել իմ աշխարհայացքը:
Կարևորում եմ ճամփորդելը.մարդն ինքն իրեն բացահայտում է ճանապարհներին, սովորում է ու փոխանցում: Եվ սա պետք է մեզ որգեշնչի, որ ավելի զարգացնենք տուրիզմի ոլորտը կրթության միջոցով:
Հայաստանը գրավիչ է, ճամփորդեք, բացահայտեք, սովորեք…

Aucun commentaire:
Enregistrer un commentaire