Մարզվում ենք միասին

Մեկ ամիս է ինչ կարանտինային օրերս անցնում են թեթևակի մարզումներով: Կարելի է ասել, որ հիմա ավելի շատ եմ մարզվում: Դե տանից դուրս չեմ գալիս, էներգիա չեմ սպառում և հաճախ մարզվելու կարիք եմ զգում։  Փորձում եմ մարզումներս անց կացնել տանը՝հարմար ժամերի։ Կրկնում եմ պարիս դպրոցի բալետի վարժանքները։ Դրանք ինձ լիցքաթափում են։ Իսկ, եթե առավոտները ստացվում է շուտ արթնանալ, ապա պարետի որոշած ժամով դուրս եմ գալիս մարզվելու: Այսօր այգում ընկերներիս հետ միասին հանդիպեցինք և իրականացրեցինք մեր մարզումը:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire