Մարդը բնության թշնամին է

 Երկնքի խաղաղ կապույտ գույնը: Չորացած խոտերի, բայց ակնահաճո դեղին գույնը: Ախուրյան գետի հոսքը: Եվ իհարկե տեսարանի գեղեցկությունը ամբողջովին փչացնում էր աղբը:
Ախուրյանի գետի ձախ ափին էինք, քանի որ այցելում էինք Վահրամաբերդ: Վահրամաբերդի տարածքը որոշ չափով խնամված էր, բայց, երբ իջանք Ախուրյան գետի մոտ պատկերը փոխվեց: Մեկ կամ երկու պլաստիկե շշեր չէին, այլ կույտերով աղբ: Մարդը գիտակցաբար  բերել ու իր աղբը թողել է գետի ափին, իր կարճ խելքով էլ մտածել է, որ գետը կոչնչացնի: Ինչու՞ չենք գնահատում մեր հրաշալի բնությունը: Եթե ուզում եք քեֆ անեք ավելի լավ է մնաք տանը անեք, քան բնությունը վերացնեք աղբանոցի: Ինչու՞ տունդ չես աղտոտում, բայց գետի ափին թողնում ես տոպրակներով կամ ավելի վատ առանց տոպրակներով աղբդ: Ես ճամփորդությունների ժամանակ միշտ ուշադիր եմ լինում, թե մարդիկ ինչպես են վարվում մեր բնության հետ: Եվ միշտ դժգոհ վերադարձել եմ տուն, քանի որ ակնկալիքներս չեն արդարացվում:
ՀՀ անկախության տոնին Գյումրիում էինք: Նույնպես ուշադիր էի քաղաքի մաքրությանը և իրոք զարմացել էի, որ ոչ մի ավելորդ աղբ ես չնկատեցի: Ուրախ էի, որ այդ օրով աղբը պարտաճանաչ տանում էին, որովհետև ոչ մեկին հաճելի չէ լինել այնպիսի մի վայրում որտեղ կա աղբ: Դրա համար եկեք մեր շուրջը չաղտոտենք և ավելի զգոն լինենք մեր բնության նկատմամբ:



Aucun commentaire:

Enregistrer un commentaire