Գործնական քերականություն, 26.09 մաս 1

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
  • Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
  • Նրա հայրը դու ես:
  • Հարևանսենյակում հավաքվեք:
  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
  • Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-Բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: – պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: – պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: – բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: – բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: – բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: – պարզ
  • Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: – բարդ
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝ հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ` աղբանոցի հոտը:

POSTED INՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Գործնական աշխատանք 23.09

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ, նախադասության գլխավոր անդամներ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
  1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
  2. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
  3. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
  4. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
  5. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
  1. Կատուն բռնում է: – Շեկ կատուն իր սուր ճանկերով բռնեց մկանը։
  2. Քամին փչեց: – Այսօր առավոտյան սառը քամին դեպի հարավ էր փչում։
  3. Դելֆինները լողում էին:-
  4. Արահետը ձգվել էր: – Քարքարոտ արահետը ձգվում էր դեպի հեռվում գտնվող խրճիթը։
  5. Գետերը քանդում են:- Վարարուն գետերը քանդում են ափին գտնվող տները։
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող է երևում (երևալ):
  2. Գարնան արևոտ օրն ինձ հիշեցրեց (հիշեցնել), որ մայիսն է:
  3. Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվել է ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչ:
  5. Դելֆինը բաց ակվարիումից դանդաղ լողում էր (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Գտիր համաձայնության սխալները:
  • Մի մասը լռում են-է:
  • Երեմն ընկերոջ հետ գնացին-գնաց:
  • Ընդունվում է-են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց-իր պարտքը պիտի կատարեն-կատարի:
  • Պահանջվում է-են վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Հետևություն արա:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
  • Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր, և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
  • Վագրը ծառի ետևից մռնչաց,և անտառը սարսափեց:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire