Անտառն ու Արմանուշ տատը

 Անտառ, որ ասում են, պատկերացնում եմ կանաչ, խիտ ու տարբեր կենդանիներ, մի քիչ էլ վախենում եմ, որ հանկարծ արջ կամ գայլ չլինի: Բայց Շիրակում այդպիսին չէին անտառները: Քայլում էինք անտառում, բայց այն խիտ սաղարթը չկար: Ծառի բներն էին երևում` հավասար շարված: Մեկ էլ կապույտ մի բան տեսանք ծառերի արանքում: Մի քիչ էլ, որ մոտեցանք` տեսանք, որ մի կին է, ճյուղերն էր հավաքում, դարսում իրար վրա: Մոտեցնք նրան. մի քիչ շփոթվեց, չէր ուզում խոսել, բայց մենք հո զրույցի բռնվել գիտենք: Սկսեցինք հարց ու փորձ անել: Անունը Արմանուշ էր: Չէի լսել այդպիսի անուն, դուրս շատ եկավ:
Պարզվում է կանանց համար գյուղում այդքան էլ անելիք չկա: Զբաղվում է տնտեսությամբ, չէր ուզում նկարեինք, ասում էր` աշխատանքից տեսքս փոխվել է, ծերացել եմ: Կապսից հարս է գնացել Ջրաձոր: Իրար շատ մոտ են: Սպասում են, որ ջրամբարի կառուցումից հետո գյուղը կտեղափոխեն: Ասում է, որ Ջրաձորի տեղը լավ չէ: Ես զարմացել էի անկեղծ ասած: Ինչպես են պատկերացնում` ամեն բան թողեն ու գնան մի տեղ և կյանքը նորից սկսեն, զրոյից տուն սարքեն: Մարդկային մտածելակերպ է, ինչքան մարդ, այնքան միտք: Մեր զրույցը կարճ տևեց, տիկին Արմանուշը շտապում էր` պետք է միչև մութն ընկնելը հասցներ փայտերը հավաքեր, որ հասներ տուն:
Այսպիսի հանդիպում Շիրակի անտառներում: Բայց գիտեք ամենազվարճալին որն էր, որ կանաչ տարածության մեջ փորձում էինք բեմադրել «Կանաչ դաշտը», որ ներկայացրել էին 25 դպրոցում: Մեկս քարն էր, մյուսը ձին, կայծակն ու մասրենին: Անտառին մի քանի րոպե կենդանություն հաղորդեցինք մեր ծիծաղով: Սեբաստացիներս ուրիշ ենք էլի)))


Aucun commentaire:

Enregistrer un commentaire