Բլեյան կրթական բաց ցանց.ներկայացնում է Աշոտ Բլեյանը


Կրթահամալիրի տնօրեն Աշոտ  Բլեյանի խոսքի վերջին 15 րոպեի հատվածի  գրավոր փոխադրում:
Փոխադրումը` Անուշ Թադևոսյանի, 10-րդ դասարան:Խմբագիր` Կարինե Պետրոսյան:


Ամեն դպրոց ի՞նչ ունի տալու, ի՞նչ է ստեղծել, անհատ ուսուցիչներով, թե խմբերով, թե որպես հաստատություն, արժեքավոր է, չէ՞, հնարավո՞ր է դնել շրջանառության մեջ, և ինչպե՞ս օգնել ուսուցիչներին` իրենց ստեղծած արժեքավորը հանրային սեփականություն դարձնելու:  Մեր ցանցը կոչված է դրա համար: Եվ այստեղ մանկավարժական աշխատողը իր գործի հեղինակն է, ու այստեղ ես կառանձնացնեի ինքնակրթությունը: Ես Աղվերանում հանդիպմանն էլ ասացի Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված: Ասում եմ, որ Հայաստանում վերջին երեսուն տարում ուսումնական այնքան լավ կենտրոններ են ստեղծվել, այնքա՜ն լավ անհատներ կան, ամենատարբեր նախագծեր, նախաձեռնություններ: Ի՞նչ եք դուք որոշում, որ ես պիտի գնամ իմ թանկագին երկու շաբաթ կորցնեմ, թե ինչ-որ բան սովորեմ, այսինքն` ես չգիտե՞մ, թե  որպես ուսուցիչ, թե որպես դպրոցի ղեկավար, ի՞նչ է պետք, ինչի՞ կարիք ունեմ, շատ ներողություն, ուրեմն, ես պիտի աշխատանքս փոխեմ: Բայց դո՛ւք պետք է ինձ դնեք այդ ընտրության առաջ, այդ ազատությունը ինձ փոխանցեք, համաձայն ե՞ք, չէ՞: Դուք ընդամենը պետք է անեք այն, ինչ անում ենք կրթահամալիրում: Նախ` դա մեր ինքնակրթությունն է, մեր փորձը իրար փոխանցելը, որը շատ լավ է կազմակերպված: Վերապատրաստումներ անցկացնելու բաց համակարգը ուսուցչին լրացուցիչ աշխատելու հնարավորություն է տալիս: Դա, այո՛, լրացուցիչ աշխատանք է, և տասնյակ ու տասնյակ ուսուցիչներ ցույց են տալիս, որ իրենք այդ որակյալ աշխատանքը կարող են կատարել: Եվ, վերջապես, կան Հայաստանով մեկ այդ գործող ուսումնական կենտրոնները, ծառայությունները: Տանք հնարավորություն, որ ուսուցիչը ինքը որոշի, սահմանենք  գումարի չափ, ասենք տարեկան ձեր մասնագիտական զարգացման վրա կարող ենք ծախսել հիսուն հազար դրամ, կարող է նաև միջազգային վերապատրաստումների մասնակցի, դրան էլ կարելի է գնալ: Եվ ուսուցիչը ազատ թող տնօրինի, այսինքն այս մասնագիտական զարգացումը դառնա ծառայություն, և բաց համակարգում շատ էլ լավ հնարավոր է արձանագրել: Ի՞նչ կատարվեց, ի՞նչ արդյունքներ, և այսօր Հայաստանի շատ գործիչներ, գիտնականներ, հետազոտողներ, արվեստագետներ կստանան պատվեր, և այդ պատվիրատուն կլինի ուսուցիչը, սովորողը: Կասի` ես ինչ եմ ուզում սովորել և ում մոտ եմ ուզում սովորել: Մեկը կարող է գրող լինել, որը գրականագիտության դասընթաց կկազմակերպի ուսուցիչների համար և այլն: Եվ դա կլինի իսկական վճարովի ծառայություն: Եվ, վերջապես, ցանցի, հանգույցի, հանրության ֆիզիկական կազմակերպման մասին: Չի կարող հեղինակային կրթական ծրագիրը, ծրագրով ցանցում ընդգրկված հանգույցը, խումբը պետական լրացուցիչ ազատություն չստանա: Չի կարող, որովհետև այդ ուսուցիչը նոր ուսուցիչ է և երկու- երեք նոր գործառույթ է կատարում,  ես թվարկեցի դրանք, չէ՞; Առաջինը մշակումներն են: Երկրորդը նոր կազմակերպումն է: Երրորդը դրա տարածումն է, դեռ եթե մի քիչ էլ մտածենք, չորրորդն էլ կա, հինգերորդն էլ: Եվ, ահա, եթե նաև նախադպրոցական կրթությունը վերցնենք մեր դեպքում որպես լրացուցիչ կրթություն: Դա որոշակի նոր աշխատանք է, որը կատարում է ուսուցիչը: Եվ այդ ուսուցիչը, այդ կազմակերպությունը  պետք է այդ աջակցությունը ստանա: Գիտեք որ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, բացի սովորողի թվով ֆինանսավորումից, որ հանրապետությունով մեկ իրականացվում է, օգտվել է Հայաստանի պետական բյուջեի ընձեռած հնարավորությունից և միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որոշված հայտերով Կրթության և Գիտության նախարարության, արդեն  քանի տարի կարողանում է ամեն տարի պաշտպանել, ցույց տալ, որ իր հեղինակային կրթական ծրագիրը պետք է ստանա պետական աջակցություն: Եվ այդ գումարը պիտի ծախսվի հենց այն նպատակի համար, որը սահմանված է: Դա շատ կարևոր է: Այսինքն, պետք է ունենալ ուսումնական, տնտեսության պահպանման, կառավարման, կազմակերպման այնպիսի ճկուն մի համակարգ, ի դեպ, մենք ստեղծել ենք ադ համակարգը, որը ապահովում է առավելագույն մասնակցայնություն: Ես նկատի ունեմ  բոլոր հնարավոր շահառուներին: Ընտանիքը` որպես պատվիրատու,  որը շնորհիվ հեղինակային կրթական ծրագրի, կարողանում է  լրացուցիչ ծառայություններ ստանալ, սկսած երկարօրյայից: Տասնյակ այդպիսի ծառայություններ պատվիրեք իր ընտրած դպրոցին, այդպես իրեն հարմար է: Ուզում եմ ասել, որ դա կա, բոլոր շահառուների մասնակցությունը, համայնքը և, իհարկե, խոսքը պետության մասին է: Եվ մենք ձևեր ենք գտել` վերականգնելու դրամաշնորհների ինստիտուտը: Ցանցով այն դպրոցները, նախաձեռնող խմբերը, որոնք կմիանան, կհայտագրեն այդ դրամաշնորհները: Փողը մեզ չի տրվի, փողը կտրվի այն կազմակերպությանը, որը կշահի այդ դրամաշնորհը: Այսինքն, մենք կլինենք ընդամենը ընտրողը, որպես ցանցի կազմակերպիչ, այս փուլում, խոսքս բաց ընտրության մասին է: Իսկ փողը անմիջապես կգնա այդ նոր հանգույցին: Շնորհակալ եմ, որ այսքան ուշադիր եղաք:

Հարց ու պատասխան.

-Տեսչության ղեկավարին` խոսքի իրավունք:
-Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ պարոն Բլեյան, որ հրավիրել եք: Ես հարց չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ շատ հաճելի է ձեզ մոտ գտնվել: Այս պահին չեմ համարձակվի հակադարձել այն դիտարկումներին, որ արեցիք մեր հասցեին, քաղաքացի մշակողների հասցեին, բայց մի բանի հետ  միանշանակ համաձայն եմ: Երբ տեսչական մարմինն առնվազն այս վերջին մեկ տարին, բոլոր մակարդակներով դա փորձում է առաջ տանել, մենք մտածում ենք, որ մեր երկրի կրթական, քաղաքականության կարգավորումները առավելագույնս նեռարող պետք է լինեն: Նույնիսկ այն պարզ պատճառով, որ մենք ունենք մոտ 1400 ուսումնական հաստատություն(դպրոցներ) այս երկրում, որոնք գործում են շատ տարբեր հասարակական, ֆինանսական, սոցիալական, ֆիզիկական պայմաններում: Մեկը մյուսից շատ տարբեր են: Սկսած Երևանի կենտրոնի մեծ և հագեցած դպրոցներից վերջացրած Զիլիզա գյուղի, որտեղ ես հինգ տարի աշխատել եմ, ութ հոգանոց դպրոցով: Այսպիսի իրականություն ունենալով` մենք ունենք, իմ կարծիքով, շատ պարագաներում բառացիորեն գրած կարգավորումներ: Դուք եք ասում, որ մեզ պետք է գնահատենք այդ ձևով: Եվ տեսչական մարմինը կամ որևէ մեկը ենթադրում է, որ պետք է ունենա դիվերսիֆիկված գնահատման համակարգ, ես դրան  համաձայն եմ, հենց թեկուզ այն պատճառով, որ մենք ունենք հաստատություններ, որոնք գործում են շատ տարբեր իրականության մեջ, մինչդեռ մենք բոլորին նայում ենք նույն շատ սահմանափակ կարգավորման դաշտում: Այսքանով ուզում եմ համաձայնել ձեր հիմնական դիտարկումներին: Եվ ուզում եմ պարզապես իմ միտքը կիսել, ինչի մասին մտածում էի մոտ մեկ ժամ: Երբ որ խոսում ենք ցանցային համակարգի մասին, ցանցային կառավարման մասին, կարծում եմ, որ նույնիսկ լսել եք, ցանցաբերություն, այսպիսի եզրույթներ կան հիմա, մտքով անդրադարձ էի անում և ասում էի, որ երեսուն տարի առաջ այս գաղափարը ստեղծվել է, և այս մոտեցման հիմադիրները, սրան հավատացողները, առնվազն երեսուն տարի առաջ ավելի առաջ են մտածել, քան մեզանից շատերը, որ այսօրվա իրականության մեջ գտնվում են ցանցային հարաբերությունների մեջ, սկսած սոցիալական ցանցերից վերջացրած մնացած բոլոր կառավարման որոշումների կայացման փոխհարաբերությունների համակարգում: Ողջունում եմ և նորից շնորհակալություն եմ հայտնում:
Աշոտ Բլեյան    —   Շնորհակալ եմ: Մի բան էլ կա, որովհետև տեսչությունը ամենատեղեկացվածն է, կամ կարող է, համաձայն եք,  չէ՞: Նույն ցանցերով, լավ պատկերացնում եք` ինչ է՞ կատարվում, և գիտեք` ի՞նչ փորձ է հավաքվում: Եվ մենք մի տեսակ անհավան ենք: Օրինակ` շատ կարևոր կլիներ, որ հրավիրեինք ձեզ, մասնագետի, ասեինք` եկեք  խորհրդատվության: Եկեք, բերեք, այ, այսպիսի խնդիր կա մեր առաջ, մենք այս խնդիրը ուզում ենք լուծել առանց հայաստանյան փորձի, այդ դեպքում նաև մեր միջազգային ամենատարբեր կապերով: Արդեն կդառնա շատ կարևոր, որ մենք հենց սկսեցին ձեզ հրավիրել, օրինակ մենք պատրաստ ենք հրավիրելու, որովհետև մենք դրա պահանջը, կարիքը զգում ենք: Ուրեմն, իրավիճակ է փոխվել, ուրեմն կարևոր մի բան փոխվել է:
Ես ուզում եմ հիշեցնել, որ Մայիսի 13-18-ը բոլորդ հրավիրված եք  Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան տասնչորսերորդ հավաքին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նա չի կրկնվի բովանդակությամբ: Կարող են լինել ամենատարբեր խմբեր: Հետևեք հավաքի ծրագրին: : Իսկ հունիս, հուլիս  ամիսներին արդեն երկու հավաք կունենանք: Մեկը մեր ճամբարային, ստուգատեսային, նախագծային շրջանն է, որը սկսվում է մայիսի քսանութով մինչև հունիսի տասը: Իսկ արդեն Վիգեն Ավետիս քանդակագործի`մեր քանդակի դպրոցի ղեկավարի նախաձեռնած ու արդեն իտալացիների կողմից հավանության արժանացած, իտալական փառատոնը հունիս-հուլիսյան ճարտարապետության և քանադակագործության բաց փառատոնը, որը հնարավորություն է տալու Իջևանում, Երևանում, Բանգալադեշում և  կրթահամալիրի Արատեսում ամենատարբեր երկրների ճարտարապետների, քանդակագործների, արվեստագետների հավաքներ կազմակերպել: Հետևեք մեր օրացույցին, որովհետև օրացույցով են որոշված մեր բոլոր աշխատանքները, պարապմունքները, այդ թվում` ստեղծագործական հավաքները: Ես  երաշխավորում եմ, որ ամեն ինչ բաց է և  կլինի ձեզ հարմար: Ինչպես այս անգամ, մենք կապահովենք անվճար ընդունելություն, ես նկատի ունեմ կացարանները: Ուզում եմ ասել, որ մենք նոր կացարան ենք կազմակերպում մեր քոլեջում,  և այդ թիվը կմեծանա, և մեր հանդիպումները լինելու են սպասված: Եվ մի երաշխավորություն էլ, ինչ որ կհրավիրեք ցանցով, մենք կարձագանքենք անպայման: Մենք կմասնակցենք, ինչպես դուք մասնակցեցիք: Փորձենք օգտակար լինենք: Ինչ որ դուք սկսեք,  անպատասխան չի մնա:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire