Մեր հավելվածը՝ «Լավագույն բնապահպանական հավելված»


Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աղջիկների թիմը մասնակացում է «Տեխնովացիա» միջազգային մրցույթին: Այս տարի մեր հավելվածի ոլորտը և նպատակը այլ էր: Ներկայացնում էինք “TrashMaster” բջջային հավելվածը: Հավելվածի շնորհիվ քաղաքացիները կկարողանան տեսակավորած աղբը հանձնել վերամշակման` ընդհամենը մեկ սեղմումով: Եթե դուք տանը արդեն տեսեկավորել եք` օրինակ թուղթ, պլաստիկ կամ ապակի, մեր հավելվածի շնորհիվ պատվեր եք կատարում: Վերամշակող կազմակերպությունը կամ մեր կամավորական թմից ինչ որ մեկը ձեզ հետ կապ կհաստատի և դուք կհանձնեք վերամշակման ձեր տեսակավորած աղբը: Տեսեք` որքան հեշտ է: Ձեզնից չի պահանջվում հասնել ինչ-որ վայր, հանձնել աղբը, դեռ չիմանալով` կվերցնեն, թե ոչ: Ցավոք, բոլորս էլ ականատես ենք եղել երևանյան աղտոտված փողոցներին:
Դա այդքան էլ ակնահաճո պատկեր չէ և մենք ցանկանում ենք մեր հավելվածի շնորհիվ Երևանն ավելի մաքուր դարձնել: Իսկզբանե գիտեինք, որ հավելվածը հաջողված է լինելու և ասյօր ավելի հաստատվեց այդ փաստը: «Տեխնովացիա» մրցույթի շրջանակներում այսօր մասնակցեցինք հայաստանյան մրցանակաբաշխությանը և մեր հավելվածն արժանացավ հատուկ մրցանակի «Լավագույն բնապահպանական հավելված» անվանակարգում: Որպես մրցանակ մենք ստացանք հարյուր ԱՄՆ դոլար: Շատ երկար մտածեցինք, թե ինչպես ենք ցանկանում ծախսել այդ գումարը: Եվ քանի որ տիար Բլեյանը մեզ խրախուսել է գումարի տեսքով, որպեսզի մենք մեր հավելվածը տեղադրենք PlayMarket-ում, որոշեցինք մեր խմբի բոլոր անդամների համար գնել քնապարկեր: Բոլոր սեբաստացիներին էլ ահավոր անհրաժեշտ է քնապարկ: Դե ինչ, շուտով մեր հավելվածը հասանելի կլինի բոլորին, մենք էլ գոհ մեր աշխատանքից՝ ճամբարներում կօգտագործենք մեր քնապարկերը:



Aucun commentaire:

Enregistrer un commentaire