Առաջին անգամ տպագրվել է 1933 ին, Բոստոնի<<Հայրենիք>> շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյանստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչողճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշականՍարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի,նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայնբնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով,նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանիհարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելիժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ուժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիականհնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ուհումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարներիգունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգայինավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանողմարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականությանհետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ուհատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականությանմեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատիներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորվածՍարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում (<<Իմ սիրտըլեռներում է>>) <<Կյանքիդ ժամանկաը>>,<<Քարանձավի մարդիկ>> , <<Հե՜յ ո՞վ կա այդեղ>> <<Կոտորածնմարդկան>>, <<Խաղողի այգին>>պիեսները։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են ԲեռնանդՇոուին, Չառլի Չապլին, Թ. Էլիոտին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումներըգրականության կոչման վերաբերյալ։
Վիլյամ Սարոյանը մահացել է 16 մայիսի 1981 թվին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղվածէ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire