Արդեն Անհիձորում ենք:Աշունը այդքան գեղեցիկ
չէի տեսել: Ծառերը կարմիր, նարնջագույն, դեղին էին:Ընկեր Մարգարիտը,ես և Եկատերինան
ուղևորվեցրինք դեպի Հրանտ Մաթևոսյանի տուն, որտեղ մեզ դիմավորեցին Հրանտ Մաթևոսյանի
եղբայրը՝ Համլետը և նրա կինը Ջեմման:Նրանց
ջերմ տունը ջերմացնում էր տաք վառարանը: Տաք, ջերմ մթնոլրտու մնստած՝ խոսում էինք գրողի
մասին: հետաքրքիր բաներ էր մեզ պատմում պարոն Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի մասին:Երեք
մանկավարժ նստած զրուցում էին, մենք էլ նրանց հետ:Ուշանում էինք կովերը մեզ էին սպասում:
Գնացինք կովերին կթելու:Գոմում այնքան կով կար: Ես և Եկատերինան վախենում էինք կովերից:
Երբ մի կովի բաց էին թողնում, մենք վազում էինք դուրս: Հորթերը կաթ էին խմում իրենց
մոր կրծքից և խանգառում տիկին Ջեմմային իր
գործին ՝ կթելուն: Կովերը գիշերը քանում են դրսում, մինչև; ձյան գալը: Շտապեցինք տուն,
որպեզսի կաթը քամենք և թթվասեր պատրաստենք :
Aucun commentaire:
Enregistrer un commentaire