Յուպիտեր, կամ Լուսնթագ (լատ.՝ Jupiter), Արեգակից իր հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգիամենամեծ մոլորակն է։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի մեկ հազարերորդը, սակայն այն նաև երկուսուկես անգամ մեծ է բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Ինչպես Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, Յուպիտերը դասվում է գազային հսկա մոլորակների դասին։ Այս չորս մոլորակներին միասին երբեմն անվանում ենյուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։ Մոլորակը հայտնի է մարդկությանը հնագույն ժամանակներից[8], ինչը և արտացոլվել է տարբեր մշակույթների դիցաբանության և կրոնական համոզմունքների մեջ` Միջագետքի, Բաբելոնի,Հունաստանի և այլն։ Հռոմեացիները անվանել են մոլորակը Հռոմեական աստվածների բարձրագույնի, Յուպիտերիանունով[9]։ Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է Լուսնից և Վեներայից հետո(Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում)։
Նյութը http://hy.wikipedia.org կայքից
Նյութը http://hy.wikipedia.org կայքից
Aucun commentaire:
Enregistrer un commentaire