Մեր ընտանիքում գրեթե բոլորը սեբաստացի են կամ եղել են սեբաստացի: Մայրս, ավարտելով կրթահամալիրը, որոշեց, որ իր երեխաները նույնպես պետք է հաճախեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առաջինը քույրս ընդունվեց կրթահամալիրի Նոր դպրոց, հետո, երբ արդեն իմ դպրոց գնալու ժամանակն էր, ես էլ ընդունվեցի Նոր դպրոցի առաջին դասարան, իսկ այդ ընթացքում եղբայրս սկսել էր իր սեբաստացիական ուղին մեր մանկապարտեզում: Ի տարբերություն եղբորս` մանկապարտեզ չեմ հաճախել: Ութ տարեկանում հասկացա, որ ոչ բոլոր դպրոցներն են մեր կրթահամալիրի նման, և ես վերադարձա իմ դպրոց: Իմ ընտանիքը շատ է սիրում կրթահամալիրի կրթական ծրագիրը, միջոցառումները, ծեսերը, և մեծ հավանություն է տալիս ճամփորդություններին, քանզի ճամփորդելով սովորում ես շատ ավելի բան և շատ ավելի լավ ես սկսում ճանաչել քո հայրենիքը, բացահայտել մարդուն: Արդեն 11-րդ դասարանում եմ սովորում եմ: Ինչքա՜ն փորձությունների միջով եմ անցել: Շատ ու շատ ձեռքբերումներ եմ ունեցել այս տարիների ընթացքում: Տեսածս և զգացածս` չթվարկեմ: Երևի ամենամեծ ձեռքբերումս այն է, որ Հայաստանը և ոչ միայն Հայաստանը կարողացել եմ ճանաչել ճամփորդելով: Ձեռքբերում է նաև, որ լավ տիրապետում եմ լուսանկարչությանը` ընտրությամբ գործունեությանս: Ինձ այլ կրթական հաստատությունում չեմ պատկերացնում: Անկեղծ ասած, եղել են պահեր, երբ ցանկացել եմ դպրոցս փոխել, բայց շատ ուրախ եմ, որ և տան անդամներն էին դեմ, և հարմար կրթական հաստատություն չեմ գտել: Յուրաքանչյուր օր մեծ հաճույքով ու սպասումով եմ գալիս դպրոց և գիտեմ` բացի դասերից կմասնակցեմ քննարկումների, համերգների, հյուրերի ընդունելության, ու կբացահայտեմ իմ ինքնության նոր անկյունները, կկայանամ, կինքնահաստատվեմ:
Սիրում եմ քեզ, իմ կրթահամալիր:
Սիրում եմ քեզ, իմ կրթահամալիր:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire