Մարկեսի հրաժեշտի նամակը

Հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: «Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:
Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:
Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:
Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:
Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:
Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա:
Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…
Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:
Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:
Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:
Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:
Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:
Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ>>:
Վերլուծություն
 Գսրսիա Մարկեսը գրեթե իր կյաքնի վերջին ամիսների ընթացքում գիտակցեց, որ կյանքը արթուն մնալու մեջ է: 
«Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:» 
Նամակը նվիրված էր իր ընթերցողներին` տարբեր ու հասարակ մարդկանց: Մարկեսը փորձեց բացատրել, որ կյանքում սիրելու այլ ոչ թե ատելու մեջ է: Ինչքան էլ, որ տխուր լինես ապրի, վայելի քո ամեն մի վարկյանն և երախապարտ եղիր, որ դու կաս: Ճիշտն ասած, նամակը կարդալուց հետո ոգեչնցվեցի և կյանքին սկսեցի նայել այլ աչքերով:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire