Բոլորին թվում է, որ մաթեմատիկան առցանց հարթակում իրականացնելն ավելի բարդ է, ևաշակերտները ոչինչ չեն հասկանում: Իրականում, եթե ամեն ինչ ճիշտ համակարգես, ապաանհնարին ու դժվար բան չի լինի:
Երրորդ ուսշրջանը մենք գրեթե բոլոր դասընթացները իրականացրել ենք վիդեոհանդիպումներով: Ասեմ, որ իմ համար ավելի արդյունավետ է տանը` իմ սիրելի անկյունում, նստել ու սովորել, որովհետև դասից հետո կարողանում ես անմիջապես շարունակելառաջադրանքները և այդպես չես մոռանում ու ավելի լավ է ամրապնդվում նոր անցածթեման: Ամեն օր ավելի լրջորեն եմ մոտեցել դասերին, քանի որ շուտով ունենալու ենքքննություններ և կարելի է ասել արդեն պատրաստվում եմ դրան: Այս կիսմյակ շատ չեմծուլացել և մեծ հաճույքով կատարել եմ առաջադրանքները:
Ամփոփելով իմ կատարած աշխատանքը ինքս ինձ գնահատում եմ ` 7: Կարծում եմ, եթե ավելիշատ ժամանակու ջանք տրամադրեի մաթեմատիկային, ապա մեծ ազնվությամբ ուրիշթվանիշ կնշանակեի:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire