Ենթակայի արտահայտությունը. 11-րդ դաս

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:


Ենթական արտահայտված լինի գոյոկանով, ածականով, թվականով, դերանունով և դերբայով։

Սեղանը կոտրվեց։
Պայուսակը բացվեց և համակարգիչս ընկավ։
Դասը սկսվեց։
Քաջերը ընկան մարտի  դաշտում։
Ուժեղը միշտ հաղթում է։
Նրանց մեջամենապայծառը քույրս է։
Քսանհինգը հինգի քառակուսին է։
Դասարանից երկուսը մասնակցեցին։
Ութը գեղեցիկ թիվ է։
Բոլորը հպարտ էին ինձնով։
Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական պայուսակը։
Մենք ունենք տասը մասնաճյուղ։
Մտահոգվածները քայլում են փողոցով։
Դուրս եկողը ընկերս էր։
Երգելը իմ տարերքն է։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire