Գործնական աշխատանք, 03.10

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։ Ստորոգյալները լինում են պարզ և բաղադրյալ։ Պրզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։
Օրինակ՝
Խումբը երգում է ։
Օրը բացվեց։
Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է գոյականով, ածականող, թվականող, դերանունով, դերբայով և օժանդակ բայով։ Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող որևէ խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ օժանդակ բայը հանգույց։
  1. Աղջիկը գեղեցիկ է։
  2. Հաղթողները իմ ընկերներն էին։
  3. Պարտվողները այդ չորսն էին։
  4. Միրգը շատ հասած էր։


1.Տրված նախադասություններում ընդգծիր ստորոգյալները և նշիր , թե ինչ խոսքի մասերով են արտահայտված բաղադրյալ ստորոգյալները:
Մայրս աչքիս փոքրացած Էր:- դերբայ
Այգին պահպանում էին նրա հավատարիմ շները: – բայ
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: – գոյական
Ընկերս սակավախոս է: – ածական
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:-ածական
Կռվողները հինգն էին: – թվական
Քաղաքի շենքերը լվացվել էին անձրևից:-բայ
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:- գոյական
Մեր պայքարը արդար է:- ածական
Այդ ամենի պատճառը դու ես:-դերանուն
Գրքի հեղինակը երկուսս ենք: – թվական
Մեղավորը ես էի: – դերանուն
2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Aucun commentaire:

Enregistrer un commentaire