Իրանական մշակույթը աշխարհի ամենահին մշակույթներից մեկն է: Իրանի տարբեր շրջաններում խոսում են մի քանի լեզուներով: Հիմնական և ազգային լեզուն պարսկերենն է, որով խոսում են ողջ երկրում: Իրանն ունի հարուստ արվեստ և իր մեջ ընդգրկում է ճարտարապետությունը, գեղանկարչությունը, մանածագործությունը, խեցեգործությունը և վայելչագրությունը: Իրանը նույնպես ունի իր ազգային երգն ու պարը և տարածաշրջանից ելնելով դրանք լինում են տարբեր։ Ամենաազդեցիկ պարերից է փայտերով պարը, որը միայն պարում են տղամարդիկ։ Երկու տղամարդ փայտերով պարում են և հարվածում են միմյանց ոտքերին։ Իսկ նրանց ետևում շրջանաձև կանգնում են նրանց աջակցողները։
Իրանական ժողովրդական երաժշտությունը հիմնականում ինչ որ տեղ գրված չէ։ Այն սովորելու համար աշակերտը գնում է վարպետի մոտ ու լսում է այնքան մինչև սովորում է։ Այդ ժողովրդական երաժշտությունը կապված է մարդկանց կյանքի հետ: Երգեր հարսանիքի, հուղարկավորության, կրոնական ավանդույթների, սիրային պատմությունների կամ նույնիսկ դիցաբանության պատմությունների համար է։ Իրանի հարավում գտնվող ափամերձ հատվածներում մարդիկ երաժշտությունը օգտագործում են որոշ ծեսերում կամ որոշ հիվանդություններ բուժելու համար և դրանցից ամենահետաքրքիրը Զարն է: Այդ ծիսակարգի համար կան մի քանի վարպետներ, ովքեր կոչվում են «Բաբա Զար»: Ծիսակարգը կարելի է անցկացնել մեկ շաբաթ և նրանք նվագում են երաժշտությունը անդադար: Զարը փաստորեն նշանակում է վնասակար քամի: Կան շատ տարբեր տեսակի վնասակար քամիներ: Եվ այդ քամիները կարող են հանգեցնել լուրջ հիվանդություններ, անհարմարավետություններ մարդկանց համար: Բաբա Զարի գործն է մարդուն ազատել այդ քամիներից իր ծիսական երաժշտությամբ: Կա մի ասացվածք, որն ասում է, որ մարդը երբեք չի կարող ազատվել այդ քամուց: Նա կարող է միայն խաղաղություն հաստատել դրա հետ: Երաժշտությունն ի սկզբանե գալիս է Աֆրիկայից Իրանի հարավ, գուցե Սուդանի ստրուկներից: Ընդհանրապես, Իրանի հարավում ժողովրդական երաժշտությունն ունի աֆրիկյան արմատ։ Մոտ երեք հազար տարի առաջ արմատացած իրանական ավանդական թատրոնը ամբողջ պատմության ընթացքում ազդել է տարբեր քաղաքական առաջնորդների և շարժումների վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Իրանում մշակութային անցումներին: Իրանական թատրոնը իր մեջ ընդգրկում է իրանական ավանդական երգն ու պարը։ Ամենահին թատրոնի ձևերից մեկն է «Նաքքալի»-ին։ Այն սովորաբար պարի և երաժշտության ներքո են խաղում և «Նաքքալի» խաղացողները լինում են և տղամարդիկ և կանայք։ Կատարողները հաճախ հագնում են պարզ հագուստներ։ Նախկինում այն ցուցադրվել է սրճարաններում, առանձնատներում և պատմական վայրերում, ինչպիսիք են հինավուրց քարավանները: Հիմա Իրանում «Նաքքալի«-ի հետաքրքրությունը քչացել է և այն 2010 թվականին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» ցուցակում: Իրանական այլ թատրոններից է ՝ Նաղալին, Պարդեհ-պարը, Պարդեհ-խանին, Ղավալին, Շահնամ-խանին, Թազիյեն:

Aucun commentaire:
Enregistrer un commentaire