Տեքստի թարգմանություն գրաբարից:
- Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, հեռացան։ Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը։ Արի՛ իմ մերձավոր, իմ գեղեցիկ իմ աղավնի արի և դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը կաղցր է և տեսքը քո գեղեցիկ։
- Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ, և մահվան ժամին կանչեց իր որդիներին և ասում․
– Ո՜վ որդիներ, շատ գանձ կա պահված մեր այգում, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, ով աշխատի և խորը փորի, նա կգտնի գանձը։ Մահվանից հետո որդիները սկսեցին քրտնաջան աշխատել և խորը փորել։ Յուրաքանչյուրը ջանասիրաբար աշխատում էր՝ ցանկանալով գտնել գանձը։ Եվ այգին սկսեց աճել, զորանալ և բազում պտուղներ տալ, և նրանից դուրս եկան գանձերը։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire