Նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։
Օրինակ՝ Գեղեցիկ օրերի հուշերը նրան երանության գիրկն էին նետել:
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով
Օրինակ՝ Դարբին Մանուկը շատ շնորհալի աշակերտներ ունի:
2. ածականով
Օրինակ՝ Դաշտային գունագեղ ծաղիկների բույրը տարածվել էր ամենուր:
3. դերանունով
Օրինակ՝ Այդ երգը վաղուց մոռացված է:
4. դերբայներով
Օրինակ՝ Տաշած քարը գետնին չի մնա:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:
5. թվականով
Օրինակ՝ Տասը մասնակցից հինգը հաղթեց:
6. մակբայով
Օրինակ՝ Արագ քայլերով նա հասավ ճամփորդողներին։
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահյտված որոշիչները;
Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած-(հարաբերական դերբայ) շները ամբողջ օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին-(ածական) ոսկորներ ճարում: Դանիացի(գոյական) շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ կրծում: Երկու-(թվական) շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire