1. Մամիկոնյան նախարարը հապճեպ և կողկանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիներերը, մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը, և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։
-Ի՞նչ ես խորհում,- սթափվելով մտքերից՝ դարավ նա Վարդանին,-լինելիքը կլինի։Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։
-Տիարք, ժամ չէ դժգոհության։ հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire