Կրթությունը զենք է սեփական կյանքը բարելավելու համար։ Ծնված օրվանից մենք կրթվում ենք։ Ծնողներից լսում և սովորում ենք մեր առաջին խոսքերը, հետո մեծանում ու ձեռք ենք բերում շրջապատ որից նույնպես կրթվում ենք։ Միայն դպրոց կամ համալսարան հաճախելով չէ, որ մենք կրթվում ենք։ Դա ցմահ մի գործընթաց է։
Կրթությունը բարելավում է մարդու գիտելիքները, հմտությունները և զարգացնում անհատականությունն ու վերաբերմունքը: Կրթված մարդ եմ համարում նրան, ով այս բոլորը թվարկված արժեքները լիովին հասկացել և ձգտում է դեպի դրանց։ Ինքս փորձում եմ անընդհատ նորն ուսումնասիրել, հետևել գիտատար ճյուղերի նորություններին, շփվել տարբեր մարդկանց հետ, կիսվել իմ փորձով։ Սա կարող եմ ինքնակրթություն անվանել։ Հասուն ու գիտակցող մարդը հասկանում է, թե ինչն է նրան հետաքրքրում և ինչն է կարևորում սովորել, մեկ ակնթարթով կարող է տեղեկությունը իրեն հասանելի դարձնել։ Համացանցը մեր աշխատանքը հեշտացնում է և ճիշտ օգտագործելը միայն մարդուն դրկան արդյունքներ ցույց կտա։
Հայաստանի նման փոքր զարգացող երկրի համար հարկավոր է կրթված անհատ, ով նույնպես կօգնի և իր դերը կունենա զարգացման փուլերի մեջ։ Ես սովորում եմ, որպեսզի հասարակությանը նվիրեմ իմ գիտելիքը, զարգացնեմ ու կրթեմ ապագա սերունդներին և ստեղծեմ իմ կայուն ապագան։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire