Շտեմարան: Հնչյունաբանություն

 52) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:


1) վաղուց ի վեր, երկու երրորդ, իննսունինը, հույս տալ
2) առ այն, ավարառու, գլուխ գլխի, դժվար թե
3) պատից պատ, կողք կողքի, վեց հազար, շաքարեղեգն
4) սրբություն սրբոց, վերից վար, թև թևի, ի զեն

53) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) քառասունհինգամյա, փայտփորիկ, քաղցր-մեղցր, շուրջպար
2) քաջառողջություն, ձեռքսեղմում, խոսք ու խրատ, կենաց-մահու
3) հարավկորեական, ջերմամեկուսիչ, թավալգլոր, նախավայրէջքային
4) հացազգիներ, պարեղանակ, սոցիալ դեմոկրատ, հաշվեքանոն

54) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) լիուլի, միանձնյա, ի մի բերել, լույսընծայում
2) գողեգող, հյուսիս-արևմտյան, իննսունամյա, առ այն
3) զառիվեր, նորխարբերդցի, փոխծովակալ, հատակ մաքրել
4) բուժզննում, ժամկետանց, փոխեփոխ, տասնամյա

55) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) սերնդեսերունդ, քարեդարյան, այրուձի, ցաքուցրիվ
2) փոստ-հեռագրատուն, տարեցտարի, իսպառ, քափ-քրտինք
3) նորանկախ, ռոմանագերմանական, լեզվաոճական, ներս առնել
4) օրնիբուն, էլ.ցանց, գողեգող, տասկոպեկանոց

56) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) մարզընկերություն, մեջբերում, օրնիբուն, հյուսիս-արևելք
2) փոքրիշատե, ի հաշիվ, դռնեդուռ, մեջբերում
3) լանջն ի վեր, թուրք-պարսկական, իրավոր, պարուսույց
4) այլընտրանք, Սևանհէկ, քարընկեց, տասկոպեկանոց

57) Ո՞ր շարքի բոլոր բառերն են գծիկով:

1) հուշարձան-կոթող, կաս-կարմիր, դույզն-ինչ, լեռնադահուկային
2) մանր-մունր, փոխվարչապետ, նետ-աղեղ, թև-թիկունք
3) անտես-անհայտ, իրեն-իրեն, գիշեր-ցերեկ, ուս ուսի
4) հարավ-արևմուտք, գրող-հրապարակախոս, մեն-մենակ, ձյուն-ձմեռ

58) Ո՞ր շարքի բոլոր բառերն են գծիկով:

1) տասը-տասնհինգ, հայ-ռուսական, տնով-տեղով, ձյուն-ձմեռ
2) կազմ-պատրաստ, երկրեերկիր, հին-հին, մեկ-երկու
3) փոքր-ինչ, աղմուկ-աղաղակ, տուն տեղ, տարեցտարի
4) ինքը իրեն, ընկեր-ընկերուհի, մուգ կանաչ, դույզն-ինչ

59) Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ կա:

1) մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյա-խոսակցական
2) քաջառողջություն, երեքսենյականոց, քարեդարյան, սանտպետերբուրգցի
3) սրբություն-սրբոց, մի երկու, կիլոմետր-ժամ, հինգհազարանոց, ճիշտը`հինգ հազարանոց
4) տուն-թանգարան, նկարիչ-ձևավորող, հուշ-երեկո, հեռու-հեռավոր

60) Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ չկա:

1) լանջն ի վեր, ծակուծուկ, հայ-ռուսերեն, չորսից հինգ
2) պատմաբանասիրական, դեմ-դիմաց, Տեր-Գրիգորյան
3) այսօր-վաղը, հինգհարյուրամյա, ի մի բերել, ինչ-որ բան
4) մի երկու, առայժմ, մեն-մենակ, փոխնախագահ

Aucun commentaire:

Enregistrer un commentaire