Շտեմարան

 41) Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:

1) միատարր, տարրալուծել, ուղղեգրություն, բերրի
2) մրրկարշավ, անդորրագիր, Աքիլլես, իննական
3) դժխեմ, ոսկևորել, ապաշխարել, գոտևորել
4) աբբահայր, հովվական, Վիեննա, ֆինն

42) Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա:

1) ործկալ, խառնիճաղանջ, ընդդարմանալ, մտացածին
2) պորտաբույծ, խափշիկ, հանդիպակաց, կցկվել
3) նվագածություն, ճամասացություն, մատրվակ, դժխեմ
4) պառկել, հոգածություն, վառվռուն, կաթնահունց

43) Ո՞ր շարքում են ճիշտ նշված բոլոր այն բառերի համարները, որոնցում ուղղագրական սխալ չկա:

Քիչ հեռվում`ուղիղ իմ դիմաց, Արարատն է`մեր պատմության մեծ որբն ու տարագիրը`իր Մեծ ու Փոքր Մասիսներով: Ալեվարս այս լեռը երևի աշխարհի ամենաբարձր սարն է. հայ մարդուն նա երևում է աշխարհի բոլոր ծագերից: Տարրական ճշմարտություն է. կարոտում եմ հարազատին: Դեռ չեմ լսել, որ որևէ թուրք կարոտի այս սարին: Ուղղաբերձ բարդիների կատարներին թևածող արագիլները սաստկանում են հոգուդ ցավը:

44) Ո՞ր շարքում են ճիշտ նշված բոլոր այն բառերի համարները, որոնցում ուղղագրական սխալ չկա:

Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում անթեղված էր պահում իր մոտ հանդեպ տածած ցասումը: Ի վերջո նա որոշված վրեժխնդիր լինել մորից`իրեն քարընկեցից նետահարելու համար: Նա արտասովոր գեղեցիկ մի ոսկեզօծ օթոց կռեց և ուղարկեց Օլիմպոս`իբրև նվեր մորը: Սքանչացավ շանթարձակ Զևսի կինը`Հերան: Հենց նա նստեց այնտեղ, պատվեց անքակտելի կապանքներով և գամված մնաց բազկաթոռին: Աստվածները Հերմես աստծուն պատվիրեցին հրավիրել դարբին:

45) Ո՞ր շարքում են ճիշտ նշված բոլոր այն բառերի համարները, որոնցում ուղղագրական սխալ չկա:

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը հասավ մի հին եկեղեցու, որ արդեն փակված էր հաճախորդ չլինելու պատճառով: Կանգ առավ խռովված հոգով: Եկեղեցու ներսում կատարյալ լռություն էր տիրում: Ներքնակողմում պատերը տամկացել էին կտուրի կաթելուց, բովանդակ մթնոլորտը հագեցած էր պատերի, հատակի և առաստաղի մքլածությամբ: Եթե բաց լիներ եկեղեցին, պրոֆեսորը անպայման ներս կմտներ, կխոկար լուռ սրբերից ու աստվածներից լքված տաճարում, որտեղ մի ժամանակ երգել էին ամենահոգեցունց մեղեդիներ, որտեղ երգել էին հրեշտակներ`գիրկ թևիկներով, փայլուն աչքերով`որպես վաղորդայնին մարելու մոտ աստղիկներ:

46) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը (տառակապակցությունը)

1) համաեվրոպական, դափնեվարդ, ոսկեվազ, արժևորել, գինեվաճառ, ալեվարս
2) խափշիկ, հափշտակել, խարխափել, հղփանալ, թրմփոց, հապշտապ
3) սաղավարտ, խրտվիլակ, գաղտնի, խայտաբղետ, զարտուղի, թատերական
4) փախչել, թխպոտ, նախկին, Ջավախք, տաղտուկ, ապուխտ

48) Ո՞ր շարքում գծիկով սխալ կա:

1) սիրտ-թոքային, կենաց-մահու, գեներալ-լեյտենանտ, հեռու-հեռավոր
2) գաղափարական-գեղարվեստական, ցուցահանդես-վաճառք, գիր-գրականություն, բառարան-տեղեկատու
3) բառ-մասնիկ, բառգիրք, գրող-հրապարակախոս, բողոք-դիմում
4) բերդ-քաղաք, քիթ-կոկորդ, հարավ-արևմուտք, Արփա-Սևան ջրատար

49) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) կաս-կարմիր, ամեն մի, ծայրից ծայր, այսօրևեթ
2) դեմ դիմաց, ռոմանագերմանական, ըստ կարգի, ի զեն
3) ըստ էության, բրոնզե դար, վեցհարյուրամյա, դուռ դռան
4) Սանկտ Պետերբուրգ, առ այն, թփից թուփ, բուրդ գզել

50) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն
2) մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ
3) հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ
4) ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել

51) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) քար տաշել, արքայից արքա, որդան կարմիր, վարդազգի
2) չորս հարյուր հինգ, հյուսիս-արևմուտք, երկրից երկիր, փոքր ի շատե
3) ինչ որ է, ի սկզբանե, ըստ այդմ, սակավ առ սակավ
4) քննադատ Թումանյան, Մայր Արաքս, մայրցամաքային, մեն-միայն

Aucun commentaire:

Enregistrer un commentaire