Affichage des articles dont le libellé est Հասարակագիտություն. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Հասարակագիտություն. Afficher tous les articles

Հայաստանը և հարևան երկրները

Մարտի 30-ապրիլի 30. հեռավար-առցանց դպրոց
Հայաստանը և հարևան երկրները

Ինչպես գիտենք Հայաստանն ունի չորս հարևան երկրներ․ հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, արևմուտքում՝ Թուրքիա։ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը,բայց այսօր մենք Վրաստանի և Իրանի հետ ունենք համերաշխհ հարաբերությունների, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ թշնամական։ Հայ թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Մինչ օրս բազմաթիվ պետություններ շարունակում են ընդունել Ցեղասպանությունը և ՀՀ կառավարությունը շարունակում է անել այնպես, Թուրքիան նույնպես ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը։ Սակայն, կարծում եմ, որ նրանք այդպես էլ չեն ընդունի այդ փաստը։ Նախ և առաջ պետք է նշել, որ, ընդունված այն պնդումը, թե Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թ.-ի ապրիլին՝ ի պատասխան Քելբաջարում ռազմական օպերացիայի, հակափաստական է ու ոչ ճշմարիտ։ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը իրականում երբեք էլ բաց չի եղել, փոխարենը, բաց էին սահմանային անցակետերերը և միայն Արևմուտքից Հայաստան հումանիտար օգնության տեղափոխման և Խորհրդային Միության օրերից ի վեր հայ-թուրքական սահմանը հատող Կարս-Գյումրի գնացքի ամենշաբաթյա շահագործման համար: Բացի այդ, 1993 թ.-ից 2002 թ.-ը, որոշ պաշտոնյաներ կարողանում էին ճամփորդել այդ անցակետերով:
Այս փաստի լույսի ներքո, կարելի է պնդել, որ 1991թ.-ի դեկտեմբերին, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, այն թե՛ սահմանը բացելու, թե՛ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հնարավորություն ուներ: Այդ ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ակտիվ փուլում չէր, և Թուրքիան կարող էր բացել սահմանը` առանց Ղարաբաղում տիրող իրավիճակին հղում անելու: Սակայն Թուրքիան ոչ մեկն ընտրեց, ոչ էլ մյուսը: Հետևաբար սահմանի փակումը Ղարաբաղյան իրադարձությունների հետ կապելու Թուրքիայի ջանքերը իրականությունը աղավաղելու նպատակ են հետապնդում։ Մինչդեռ, այդ տեսակետը լայնորեն հաշվի է առնվում վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից՝ առանց առանձնապես կասկածի տակ առնելու դրա իրական մտադրությունները:
Ղարաբաղյան իրադարձությունները սահմանի փակման հետ կապելը միտված էր ընդգծելու Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը և հասկանալի է, որ դա ուներ ընդգծված քարոզչական ու խորհրդանշական բաղադրիչներ: Ինչևիցե, այս միտքը սկսեց շրջանառվել  և նույնիսկ որոշ հայ քաղաքական գործիչներ ու փորձագետներ սկսեցին օգտագործել Թուրքիայի տեսակետը հայ-թուրքական սահմանի փակման ամսաթվի և պատճառների մասին խոսելիս: Սահմանի փակումը կամ բացումը պետք է տարանջատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և տեսանելի դառնա զուտ երկկողմանի հեռանկարների տեսանկյունից:  Հայ-թուրքական ապագա հարաբերությունները քննարկելիս նույնպես անհրաժեշտ է անընդհատ վերանայել աշխարհաքաղաքական դինամիկան: Թեև թվում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները եղել են բացառապես երկկողմ բնույթի հարց, գրեթե կասկած չկա, որ որոշ երկրներ շարունակում են ազդել գործընթացի վրա: Այս երկրների ազդեցությունը երբեմն տեսանելի է, մինչդեռ ավելի հաճախ այն դառնում է նվազ շոշափելի: Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սերտորեն աշխատել Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, սփյուռքի ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող բազում խնդիրների շուրջ: Հաղորդվում էր, որ Ադրբեջանը կարողացել է ցույց տալ դիմադրություն Հայաստանի և Թուրքիայի կամ երկու հասարակության հարաբերություններին նպաստող մի շարք նախաձեռնություններին: Թուրքիան, իր հերթին, շարունակում է հղում անել Ադրբեջանին և վերջինիս` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մտահոգություններին որպես կարևոր նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ առաջընթաց ակնկալելու առումով:   Այսպիսով, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները բխում է Լեռնային Ղարաբաղից և թշնամանքը գալիս է տարածքային խնդիրներից։ 

Ֆրանսիական հեղափոխություն

 Ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում։ Տեղի է ունեցե 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։
 Կարգախոս-ազատությունհավասարությունեղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ Բացի այդ մեծ չափերի հասնող բռնաճնշումները ավելի են մեծացնում զինված մասսաների հանդես գալու վտանգը։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։ Վերջապես Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ, այս ռեֆորմները ի վերջո հանգեցնելու են հին կարգերի քայքայմանը։

Ահաբեկչություն

«Ահաբեկչություն» (լատ.՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»։ Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։ Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել։1795 թվականի դեկտեմբերին, Էդմունդ Բուրկը օգատգործեց «Ահաբեկիչներ» տերմինը Ֆրանսիական նոր՝ Դիրեկտորիա կոչվող կառավարության նկարագրության մեջ։
1858 թվականին իտալացի հայրենասեր Ֆելիչե Օրսինին Նապոլեոն III-ին սպանելու փորձ կատարելու համար նրա վրա 3 ռումբ է նետել։ Մահացել էր 8 մարդ և կային 142 վիրավոր: Այս միջադեպը կարևոր դեր է խաղացել վաղ ահաբեկչական խմբերի զարգացման համար։
Ահաբեկչությունները  լինում են․
  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) – այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց հետևում կազմակերպություն չէ կանգնած ։
  2. Կազմակերպված, խմբային – ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն): Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։
Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․
  1. Ազգայնական – հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական – կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական – ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին:
Ահաբեկչություն Հայաստանում
Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։

Մարդկանց թրաֆիքինգ

Թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Հանցագործություն է, որն բոլորը կիռարում են: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի է ունենում թրաֆիքինգի դեպքեր։ Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ:
Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես «շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով»:
Բացահայտվել են շահագործման այլ ձևեր, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության միջոցով և որպես անչափահաս զինվորներ:
 2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն չորսում է գրանցվել 10 կամ ավելի դատապարտում թրաֆիքինգի վերաբերյալ, իսկ գրեթե 15 տոկոսում նույն ժամանակահատվածում  որևէ դատապարտում չի գրանցվել:
Թրաֆիքինգ իրականացնող անձանց կազմակերպված հանցավոր խմբավորումները կաշառակերության և կոռուպցիայի միջոցով բացասաբար են ազդում կառավարությունների ու իրավունքի գերակայության վրա: Մարդկանց թրաֆիքինգը ծանր է անդրադառնում տնտեսության վրա՝ նվազեցնելով հարկային եկամուտները և միգրանտների դրամական փոխանցումները: Այն քայքայում է հասարակական կառուցվածքը. կազմաքանդվում են ընտանեկան կապերը և համայնքները, երեխաները զրկվում են կրթությունից, և կարող են բռնկվել հանրային առողջապահական խնդիրներ, ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:
Սակայն ամենից կործանարար ազդեցությունը կրում են զոհերն իրենք. եթե նրանք ողջ են մնում, հնարավոր է իրենց կյանքի մնացած հատվածն անցկացնեն մտավորապես և ֆիզիկապես հաշմված: Հնարավոր է՝ նրանք այդպես էլ չկարողանան իրենց համայնքներում արդյունավետ կյանքի վերադառնալ: Ուստի անհրաժեշտ է լուծում տալ մարդկանց թրաֆիքինգի խնդրին, իսկ տուժածների հնարավորությունները պետք է ընդլայնվեն, որպեսզի նրանք դառնան վերապրողներ՝ եթե նպատակ կա հասնելու կայուն զարգացման: