Affichage des articles dont le libellé est Պատմություն. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Պատմություն. Afficher tous les articles

Արշակունիներ

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամբաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։ Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ 

Վանի թագավորության արքաների ցանկ

Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշփուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշփուինի արքայի որդին810  -  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  -  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  -  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  -  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  -  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  -  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  -  585
Աղբյուր․

Արևելյան քաղաքակրթությունները

Եգիպտական քաղաքակրթությունԵգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս–արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում: Եգիպտոս անունը ծագում է այս երկրին հույների տված Ագյուպտոս անվանումից: Վերջինս ծագում էր Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկի` Մեմֆիսի Խեթ–կա–Պտահ անվանումից: Իրենք` եգիպտացիները, իրենց երկիրն անվանում էին Կեմետ, որը նշանակում էր Սև (երկիր)՝ ի տարբերություն Կարմիրի, այն է` անապատի:                                                                                                                    Եգիպտոսի Վաղթագավորությունը  Առաջին խոշոր բնակավայրերը հունարեն կոչվում էին նոմեր: Ք.ա. 34-33-րդ դդ. նոմերը միավորվեցին, և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` Վերին և Ստորին Եգիպտոսներ: Վերին Եգիպտոսի մայրաքաղաքը Նեխենն էր, իսկ Ստորինի մայրաքաղաքը` Բուտոն: Միացյալ Եգիպտոսի առաջին արքան՝ Մինան, հիմք դրեց համաեգիպտական I հարստությանը: Եգիպտոսի արքաները կրում էին փարավոն տիտղոսը, որը ծագում է հին եգիպտերեն պեր–օ` «մեծ տուն» (այսինքն՝ պալատ) անվանումից: Մինայի կարևոր քայլերից էր նոր մայրաքաղաք Մեմֆիսի կառուցումը: I հարստության արքաներն արշավանքներ իրականացրեցին նաև դեպի արևմուտք`Լիբիա, և հարավ` Նուբիա: Այս շրջանում է սկսվում խոշոր դամբարանների կառուցումը Աբիդոս քաղաքի մոտ` Նեղոսի ափին:                                                                                                                                          Հին թագավորությանդարաշրջանը   Հիմնում է 3-րդ հարստության հիմնադիր փարավոն Ջոսերը: Նոմերում ժառանգաբար իշխող ազնվականությանը փոխարինեց նշանակովի պաշտոնյաներով (հուն.՝ նոմարքոսներ)՝ ձևավորելով կառավարման կուռ համակարգ: Արքայական իշխանության առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով փարավոնի համար կառուցում էին վիթխարի դամբարաններ (բուրգեր): Հին թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ 4-րդ հարստության օրոք: Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ` դեպի հարավ` Նուբիա, դեպի արևմուտք` Լիբիա, և հյուսիս–արևելք` Սինայի թերակղզի և Պաղեստին: IV հարստությանը հաջորդած նոր արքայատոհմը երկրին համակած ճգնաժամի պայմաններում ստիպված էր զիջումներ անել նոմային ազնվականությանն ու քրմությանը: Երկրում փաստացի իշխանությունն անցավ նոմարքոսներին ու բարձրաստիճան քրմությանը: Ի վերջո երկիրը տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն իշխանությունների:                                                                                                                               Միջին թագավորություն Եգիպտոսի տրոհումը պայքարի նոմերի միջև, որոնց գլխավորում էին Հերակլեոպոլիս և Թեբե քաղաքները: Պայքարն ավարտվեց Թեբեի հաղթանակով: Ք.ա XXI դ. համաեգիպտական նոր` 11-րդ հարստության օրոք սկսվեց Եգիպտոսի պատմության նոր դարաշրջանը, որը հայտնի է Միջին թագավորություն անվամբ և որն իր հզորության գագաթնակետին հասավ 12-րդ հարստության օրոք: Զարգացավ տնտեսությունը, կառուցվեցին ջրանցքներ, քաղաքներ, յուրացվեց բրոնզի ձուլման տեխնիկան, սկսեց աշխույժ առևտուր իրականացնել Փոքր Ասիայի, Սիրիայի և Միջագետքի երկրների հետ: Եգիպտոսի իշխանությունը տարածվում էր Պաղեստինի և Փյունիկիայի մի մասի վրա: Եգիպտոսը ք.ա. 17-րդ դարում նվաճում են հիքսոսները և հիմնում մայրաքաղաքը` Ավարիսը: Հիքսոսների իշխանությունը Եգիպտոսում տևեց շուրջ մեկ դար: